Մենյու Մենյու
  • Որոնել Որոնել
  • Ցանկալի Ցանկալի
  • Զամբյուղ Զամբյուղ
Սրապիոն Դանիելյան

Սրապիոն Դանիելյան

Գեղանկարիչ

  • ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
  • ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Սրապիոն Դանիելյանը  ծնվել է 1967թ. հունվարի 8-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում:

1991-1997 թթ-ին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի  գեղանկարի բաժնում:

Դեռ ուսանելու տարիներին  Սրապիոն Դանիելյանն աշխատել  Արարատ քաղաքի  Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցիչ:

1997թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական ցուցահանդեսների: 

1998-2001թթ. աշխատել է Արարատ քաղաքի Թարգմանչաց վարժարանում՝ որպես նկարչության ուսուցիչ:

2001թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նույն թվականին ներկայացել է իր առաջին անհատական ցուցահանդեսով Երևանի Արտասահմանյան երկրների մշակութային կապերի կոմիտեում, մասնակցել է խմբակային, հանրապետական մի շարք ցուցահանդեսների։
Գեղանկարչությանը զուգահեռ՝ Սրապիոն Դանիելյանը 2005-2008 թվականներին զբաղվում է լուսանկարչությամբ․ որպես լուսանկարիչ աշխատում է «PhotoReview» գործակալությունում, համագործակցում մի շարք կազմակերպությունների և ամսագրերի հետ՝ «Bussines Class», «Երևակ» ամսագրեր, «90 րոպե»  շաբաթաթերթ և այլն։

2005թ. տեղի է ունենում 2-րդ անհատական ցուցահանդեսը Երևանում Ռուսական արվեստի թանգարանում։

2009թ. գեղանկարիչն արժանանում է Ռուսաստանի հայերի միության հոբելյանական մեդալին՝ դառնալով կերպարվեստի լավագույն գործերի մրցանակաբաշխության դափնեկիր։

2010թ. արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Գաղթ» գեղանկարի համար: Նույն թվականին ստանցել է նաև «Վարդգես Սուրենյանց» հուշամեդալ՝ աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:

 2011թ-ին պարգևատրվել է Արարատի քաղաքապետի ոսկե մեդալով:

2008 թ-ից  10 տարի  շարունակ աշխատել է «Գիծ և գույն» գեղարվեստի ստուդիայում՝ որպես գեղանկարի դասատու:

2010թ. «Թեքեյան» կենտրոնում անցկացվում է հերթական անհատական ցուցահանդեսը:

2011թ. Նկարիչների միության կողմից Սրապիոն Դանիելյանն ուղևորվում է Ֆրանսիա՝ Փարիզում 2 ամիս ապրելու և ստեղծագործելու “Cite internationale des arts” ստեղծագործական տանը: 

2012թ. մինչ օրս Սրապիոն Դանիելյանն աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում՝ որպես  գեղանկարի  դասախոս:

2019թ-ից մինչ օրս համագործակցում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ՝ որպես լուսանկարիչ:

42
Համագործակցություն

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Պահեստային քանակությունը չի բավականացնում