Մենյու Մենյու
  • Որոնել Որոնել
  • Ցանկալի Ցանկալի
  • Զամբյուղ Զամբյուղ
Արա Հակոբյան

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

  • ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
  • ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«Արա Հակոբյանը վարժ ձեռք ու դիպուկ աչք ունի. ազնիվ ու անկեղծ է իր ստեղծագործություններում և դա պատահական չէ.ի վերջո, նա ծնվել է արվեստաբան Հրավարդ Հակոբյանի ընտանիքում»։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյան

«Արա Հակոբյանի արվեստը ոչ մեկին ոչ մի բան չի պարտադրում, բացի բավականությունից և հաճույքից, ինչ-որ գեղարվեստը կարող է տալ մարդուն»։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյան

«Արա Հակոբյանի աշխատանքներն առարկայական են, ռեալիստական։ Դրանցում զգացվում է հեղինակի պրոֆեսիոնալ պատրաստվածությունը։ Ինչևէ, դրանք հեռու են պարզունակությունից։ Անկեղծ զգացմունքները, անչափ անձնական, նույնիսկ մտերմիկ վերաբերմունքը առանձնակի շունչ են հաղորդում նկարչի աշխատանքներին՝ ստեղծելով նրբին աուրա դրանց շուրջ»։

արվեստաբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Զարուհի Մալոյան

«Արա Հակոբյանի արվեստը ճշմարիտ է, համոզիչ, ազնիվ, զուսպ, բայց գեղանկարչորեն հագեցած: Երբ հղկվում, սրբագրվում և նիստերով հարստանում է բնատուր օժտվածությունը, դառնում է ընդունելի, հարազատ և սիրելի ընկալողի համար»։

արվեստաբան Վարդիթեր Գամաղելյան

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ ոճով եմ ստեղծագործում, պատասխանում եմ՝ ես փորձում եմ միայն մեկ ոճի կամ մեկ ձևի ենթարկվել՝ լինել անկեղծ իմ արվեստի նկատմամբ»։

 Արա Հակոբյան 

Ծնվել է 1973թ․ ապրիլի 2-ին Երևանում: 1990-1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ։

2002 թվականին Հայաստանի նկարիչների միության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին ստացել է մրցանակ։ 2019 թվականին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել.

  • Վենետիկում, 2001 թ.
  • Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2011 թ.
  • Երևան, Հայաստանում Ամերիկայի դեսպանատուն, 2013 թ.
  • Երևան, Հայաստանի նկարիչների միություն, 2014 թ. 
  • Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, 2014
42
Համագործակցություն

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Պահեստային քանակությունը չի բավականացնում