Գաղտնիության քաղաքականություն
Հայաստանի Թեքեյան մշակութային միության («մենք», «մեր» կամ «մեզ») գաղտնիության այս ծանուցումը նկարագրում է, թե ինչպես և ինչու մենք կարող ենք հավաքագրել, պահպանել, օգտագործել և/կամ կիսել («մշակել») ձեր տեղեկությունները՝ համաձայն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR), Կալիֆոռնիայի սպառողների գաղտնիության մասին ակտի (CCPA), Կոլորադոյի գաղտնիության մասին ակտի (CPA), Վիրջինիայի սպառողների տվյալների պաշտպանության մասին ակտի (VCDPA), Կոնեկտիկուտի տվյալների գաղտնիության մասին ակտի (CTDPA), Յուտայի սպառողների գաղտնիության մասին ակտի (UCPA), 1988թ.՝ Ավստրալիայի գաղտնիության մասին ակտի (Գաղտնիության մասին ակտի, Հայաստանի Սահմանադրության և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի օրենքի («Տվյալների պաշտպանության մասին» օրենք)): Գաղտնիության այս քաղաքականությունը կիրառվում է, երբ դուք օգտվում եք մեր ծառայություններից («Ծառայություններ»), օրինակ երբ դուք՝
- այցելում եք մեր վեր-կայքը՝ https://oasisart.am
- Փոխհարաբերվում եք մեզ հետ այլ եղանակներով, այդ թվում՝ վաճառքի, մարքեթինգի կամ տարբեր իրադարձությունների միջոցով:
Հարցեր կամ մտահոգություննե՞ր կան
Գաղտնիության այս ծանուցումը կարդալը կօգնի ձեզ հասկանալու գաղտնիության հետ կապված ձեր իրավունքներն ու ընտրությունը: Եթե համաձայն չեք մեր քաղաքականությունների և գործելաոճի հետ, խնդրում ենք չօգտվել մեր Ծառայություններից: Եթե այնուամենայնիվ հարցեր և մտահոգություններ կան, խնդրում ենք կապ հաստատել՝ այցելելով https://oasisart.am/hy/contact-us/ կամ [email protected] հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելով:
Առանցքային կետերի ամփոփագիր
Այս ամփոփագրում շարադրված են մեր գաղտնիության ծանուցման առանցքային կետերը, բայց դուք կարող եք մանրամասներ իմանալ այս թեմաներից որևէ մեկի մասին՝ հետևելով առանցքային յուրաքանչյուր կետին հաջորդող հղումին կամ օգտագործելով ստորև բերված բովանդակության աղյուսակը՝ գտնելու ձեր փնտրած բաժինը:
Անձնական ի՞նչ տեղեկություններ ենք մշակում
Այն ժամանակ, երբ դուք այցելում, օգտվում կամ նավարկում եք մեր Ծառայություններով, մենք, հնարավոր է, մշակենք ձեր մասին անձնական տեղեկությունները՝ կախված, թե ինչպես եք փոխգործակցում մեզ և Ծառայությունների հետ, ինչպիսի ընտրություններ եք անում և ինչպիսի ապրանքներից ու գործառույթներից եք օգտվում: Իմացեք ավելին ձեր անձնական տեղեկությունների վերաբերյալ, որ տրամադրել եք մեզ:
Մշակու՞մ ենք անձնական հույժ գաղտնի որևէ տեղեկություն
Մենք չենք մշակում անձնական հույժ գաղտնի տեղեկություններ:
Ստանու՞մ ենք երրորդ կողմերից որևէ տեղեկություն
Երրորդ կողմերից որևէ տեղեկություն չենք ստանում:
Ինչպե՞ս ենք մշակում ձեր մասին տեղեկությունները
Ձեր մասին տեղեկությունները մենք մշակում ենք Ծառայությունները տրամադրելու, բարելավելու և կառավարելու, ձեզ հետ շփվելու, անվտանգության և խարդախությունը կանխարգելելու, ինչպես նաև օրենքի պահանջներին համապատասխանելու համար: Ձեր մասին տեղեկությունները մենք կարող ենք նաև մշակել այլ նպատակներով՝ ձեր համաձայնությամբ: Ձեր մասին տեղեկությունները մշակում ենք միայն այն դեպքում, երբ դրա համար հիմնավոր իրավական պատճառներ ունենք: Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես ենք մշակում ձեր մասին տեղեկությունները:
Ի՞նչ իրավիճակներում և ու՞մ հետ ենք կիսում անձնական տեղեկությունները
Մենք կարող ենք տեղեկությունները կիսել կոնկրետ իրավիճակներում և երրորդ կողմ հանդիսացող կոնկրետ կատեգորիաների հետ: Իմացեք ավելին այն մասին, թե երբ և ում հետ ենք կիսում ձեր մասին անձնական տեղեկությունները:
Ինչպե՞ս ենք անվտանգ պահում ձեր մասին տեղեկությունները
Ձեր մասին անձնական տեղեկությունները պաշտպանելու համար մենք կազմակերպչական և տեխնիկական գործընթացներ ու ընթացակարգեր ենք կիրառում: Այնուամենայնիվ, ոչ մի էլեկտրոնային փոխանցում համացանցով կամ տեղեկության պահպանման տեխնոլոգիաների միջոցով չի կարող 100% անվտանգ լինել, ուստի մենք չենք կարող խոստանալ կամ երաշխավորել, որ հաքերները, կիբերհանցագործները կամ չարտոնված այլ անձինք չեն կարողանա խափանել մեր անվտանգությունը և հավաքագրել, մուտք գործել, գողանալ կամ փոփոխել ձեր մասին տեղեկությունները: Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես ենք պաշտպանում ձեր մասին տեղեկությունները:
Ի՞նչ իրավունքներ ունեք
Կախված այն բանից, թե որտեղ եք գտնվում աշխարհագրորեն, գաղտնիության մասին գործող օրենքը կարող է նշանակել, որ դուք որոշակի իրավունքներ ունեք ձեր մասին անձնական տեղեկությունների վերաբերյալ: Իմացեք ավելին գաղտնիության հետ կապված ձեր իրավունքների մասին:
Ինչպե՞ս եք օգտվում ձեր իրավունքներից
Ձեր իրավունքներից օգտվելու ամենահեշտ ձևը https://oasisart.am/hy/contact-us/ այցելելն է կամ [email protected] էլեկտրոնային փոստով մեզ հետ կապ հաստատելը: Մենք ուշադրության կարժանացնենք ցանկացած հարցում և կգործենք՝ համաձայն տվյալների պաշտպանության գործող օրենքների:
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ այն մասին, թե ինչ ենք անում մեր հավաքած տեղեկությունների հետ: Աչքի անցկացրեք գաղտնիության ծանուցումն ամբողջությամբ:
1. Ի՞ՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Մենք հավաքագրում ենք անձնական այն տեղեկությունները, որոնք դուք կամավոր տրամադրում եք Ծառայություններում գրանցվելիս, մեր կամ մեր ապրանքների և ծառայությունների մասին տեղեկություններ ստանալու առնչությամբ հետաքրքրվածություն ցուցաբերելիս, երբ մասնակցում եք Ծառայությունների գործունեությանը կամ այլ կերպ՝ կապվելով մեզ հետ:
Ձեր տրամադրած անձնական տեղեկությունները: Մեր հավաքած անձնական տեղեկությունները կախված են մեզ և Ծառայությունների հետ ձեր փոխգործակցման համատեքստից, ձեր կատարած ընտրություններից և օգտագործած ապրանքներից ու գործառույթներից: Մեր հավաքած անձնական տեղեկությունները կարող են ներառել հետևյալը.
- անուններ,
- հեռախոսահամարներ,
- էլեկտրոնային հասցեներ,
- գաղտնաբառեր,
- վճարման հասցեներ:
Հույժ գաղտնի տեղեկությունները
Մենք չենք մշակում անձնական հույժ գաղտնի տեղեկություններ:
Վճարման վերաբերյալ տվյալներ
Մենք բանկայինքարտի վերաբերյալ տեղեկություններն անմիջականորեն չենք հավաքագրում մեր կայքում: Փոխարենը բոլոր վճարումներն ապահով մշակվում են բանկի էջում:
Վճարման վերաբերյալ բոլոր տվյալները պահվում են «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ի կողմից: Նրանց գաղտնիության ծանուցման հղում(ներ)ը կարող եք գտնել այստեղ՝ https://www.acba.am/en/about-bank/about/compliance:
Մեզ տրամադրած անձնական բոլոր տեղեկությունները պետք է լինեն ճշմարիտ, ամբողջական և ճշգրիտ, և դուք պետք է տեղեկացնեք մեզ նման անձնական տեղեկությունների ցանկացած փոփոխության մասին:
Ավտոմատ հավաքագրվող տեղեկությունները
Այն ժամանակ, երբ դուք այցելում, օգտվում կամ նավարկում եք մեր Ծառայություններով, մենք ավտոմատ որոշակի տեղեկություններ ենք հավաքագրում: Այս տեղեկությունները չեն բացահայտում ձեր ինքնությունը (օրինակ՝ ձեր անունը կամ կոնտակտային տվյալները), բայց կարող են ներառել սարքի և օգտագործման մասին տեղեկություններ, ինչպիսիք են ձեր IP հասցեն, զննարկիչի և սարքի բնութագրերը, օպերացիոն համակարգը, լեզվի նախապատվությունները, հղումների URL-ները, սարքի անունը, երկիրը, գտնվելու վայրը, տեղեկություն այն մասին, թե ինչպես և երբ եք օգտագործում մեր Ծառայությունները, և տեխնիկական այլ տեղեկություններ: Այս տեղեկություններն առաջին հերթին անհրաժեշտ են մեր Ծառայությունների անվտանգությունն ու գործունեությունը ապահովելու համար, ինչպես նաև ներքին վերլուծության և հաշվետվողականության նպատակով:
Ինչպես շատ ձեռնարկություններ, մենք նույնպես տեղեկություններ ենք հավաքում թխուկների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով:
Մեր հավաքագրած տեղեկությունները ներառում են.
Log-ի և գործածման տվյալներ
Log-ի և գործածման տվյալները ծառայողական, ախտորոշման, գործածման և կատարողականի վերաբերյալ տեղեկություններ են, որոնք մեր սպասարկիչներն ավտոմատ հավաքագրում են այն ժամանակ, երբ դուք մուտք եք գործում մեր Ծառայություններ կամ օգտագործում եք դրանք, և որոնք մենք գրանցում ենք գրանցամատյանների ֆայլերում: Կախված այն բանից, թե ինչպես եք փոխգործակցում մեզ հետ, Log-ի այս տվյալները կարող են ներառել ձեր IP հասցեն, սարքի մասին տեղեկությունները, զննարկիչի տեսակը և կարգավորումներն ու տեղեկությունները Ծառայություններում ձեր գործունեության մասին (ինչպիսիք են օրինակ՝ գործարկման հետ կապված ամսաթիվը/ժամը, դիտած էջերը և ֆայլերը, որոնումները և այլ գործողություններ, օրինակ՝ օգտագործված գործառույթները), սարքի իրադարձությունների մասին տեղեկությունները (օրինակ՝ համակարգի գործողությունները, սխալների մասին հաշվետվությունները (երբեմն կոչվում են «վթարի պահեստներ») և սարքակազմի կարգավորումները):
Սարքի վերաբերյալ տվյալներ
Մենք հավաքագրում ենք սարքերի այնպիսի տվյալներ, ինչպիսիք են տեղեկություններ ձեր համակարգչի, հեռախոսի, պլանշետի կամ այլ սարքի մասին, որն օգտագործում եք Ծառայություններ մուտք գործելու համար: Կախված օգտագործվող սարքից՝ սարքի այս տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ձեր IP հասցեն (կամ proxy սպասարկիչը), սարքի և հավելվածի նույնականացման համարները, գտնվելու վայրը, զննարկիչի տեսակը, սարքակազմի մոդելը, ինտերնետ ծառայության մատակարարը և/կամ բջջային օպերատորը, օպերացիոն համակարգը և համակարգի կարգավորումների մասին տեղեկություն:
Գտնվելու վայրի մասին տվյալներ
Մենք հավաքագրում ենք գտնվելու մասին այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ձեր սարքի գտնվելու վայրի մասին տեղեկությունները, որոնք կարող են լինել կա՛մ ճշգրիտ, կա՛մ ոչ ճշգրիտ: Թե որքան տեղեկություններ ենք մենք հավաքագրում, կախված է այն սարքի տեսակից և կարգավորումներից, որով մուտք եք գործում Ծառայություններ: Օրինակ՝ մենք կարող ենք GPS և այլ տեխնոլոգիաներ օգտագործել ՝ հավաքագրելու այնպիսի աշխարհագրական տվյալներ, որոնք հայտնում են ձեր գտնվելու ընթացիկ վայրը (հիմնված ձեր IP հասցեի վրա): Դուք կարող եք հրաժարվել այս տեղեկությունները հավաքագրելու թույլտվություն տրամադրելուց՝ մերժելով հասանելիությունը դեպի այդ տեղեկությունները կամ անջատելով «Գտնվելու վայրը» կարգավորումը ձեր սարքում: Այնուամենայնիվ, հրաժարվելու դեպքում հնարավոր է՝ չկարողանաք օգտվել Ծառայությունների որոշ ասպեկտներից:
2. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեր մասին անձնական տեղեկությունները մենք մշակում ենք տարբեր պատճառներով՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես եք փոխգործակցում մեր Ծառայությունների հետ, ներառյալ՝
- Հաշիվների ստեղծումը և նույնականացումը հեշտացնելը և օգտատերերի հաշիվները կառավարելը:
Ձեր մասին անձնական տեղեկությունները կարող ենք մշակել, որպեսզի դուք կարողանաք ստեղծել և մուտք գործել ձեր հաշիվ, ինչպես նաև օգտագործել այն:
- Օգտատերերին ծառայությունները մատուցելը և մատուցումն ապահովելը:
Ձեր մասին անձնական տեղեկությունները կարող ենք մշակել, որպեսզի ձեզ ապահովենք պահանջվող ծառայություններով:
- Ձեր պատվերները կատարելը և կառավարելը:
Ձեր մասին անձնական տեղեկությունները կարող ենք մշակել, որպեսզի կատարենք և կառավարենք Ծառայությունների միջոցով արված ձեր պատվերները, վճարումները, վերադարձերը և փոխանակումները:
- Թիրախավորված գովազդ տրամադրելը:
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկությունները, որպեսզի ստեղծենք և ցուցադրենք անհատականացված բովանդակություն և գովազդ՝ հարմարեցված ձեր հետաքրքրություններին, գտնվելու վայրին և այլն:
- Մեր Ծառայությունները պաշտպանելը:
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկությունները որպես մեր Ծառայություններն անվտանգ և ապահով պահելու միջոցառում, այդ թվում խարդախության մշտադիտարկումը և կանխումը:
- Մարքեթինգային և գովազդային արշավների արդյունավետությունը որոշելը:
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկությունները, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես ապահովենք ձեզ համար առավել կարևոր մարքեթինգային և գովազդային արշավներ:
- Անձի կենսական շահերը պահպանելը կամ պաշտպանելը:
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում անձի կենսական շահերը պահպանելու կամ պաշտպանելու, օրինակ՝ վնասը կանխելու համար:
3. ԻՐԱՎԱԿԱՆ Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ ԵՆՔ ՀԵՆՎՈՒՄ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿԵԼԻՍ
Եթե դուք գտնվում եք ԵՄ-ում կամ Միացյալ Թագավորությունում, այս բաժինը վերաբերում է ձեզ:
Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) և Միացյալ Թագավորության GDPR-ն պահանջում են պարզաբանել այն իրավական հիմքերը, որոնց վրա հենվում ենք ձեր անձնական տեղեկությունները մշակելիս: Որպես այդպիսին, մենք կարող ենք հենվել իրավական հետևյալ հիմքերի վրա՝ ձեր անձնական տեղեկությունները մշակելու համար.
Համաձայնություն
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկությունները, եթե ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով օգտագործելու թույլտվություն (այսինքն՝ համաձայնություն) եք տվել: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը: Իմացեք ավելին համաձայնությունը չեղարկելու մասին:
Պայմանագրի կատարում
Մենք կարող ենք մշակել ձեր անձնական տվյալներն այն դեպքում, երբ կարծում ենք, որ անհրաժեշտ է կատարել ձեր հանդեպ մեր պայմանագրային պարտավորությունները, այդ թվում մեր Ծառայությունների տրամադրումը, կամ համաձայն ձեր հարցման՝ նախքան ձեզ հետ պայմանագիր կնքելը:
Օրինական շահեր
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկություններն այն դեպքում, երբ ըստ մեզ դա, ողջամտության սահմաններում, անհրաժեշտ է մեր օրինական բիզնես շահերին հասնելու համար, և այդ շահերը չեն գերադասվում ձեր շահերից, ինչպես նաև հիմնարար իրավունքներից ու ազատություններից: Օրինակ, մենք կարող ենք մշակել ձեր անձնական տվյալները ստորև նկարագրված որոշ նպատակների համար՝
- Մշակել և ցուցադրել անհատականացված և համապատասխան գովազդային բովանդակություն մեր օգտատերերի համար
- Աջակցել մեր մարքեթինգային գործունեությանը
- Ախտորոշել հիմնախնդիրները և/կամ կանխել խարդախությունները:
Իրավական պարտավորություններ
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկություններն այն դեպքում, երբ ըստ մեզ դա անհրաժեշտ է մեր իրավական պարտավորություններն իրականացնելու համար, ինչպիսիք են օրինակ՝ իրավապահ մարմնի կամ կարգավորող մարմնի հետ համագործակցելը, օրենքով ամրագրված մեր իրավունքներն իրականացնելը կամ պաշտպանելը, կամ մեր մասնակցությամբ դատական գործերում ձեր մասին տեղեկությունները որպես ապացույց բացահայտելը:
Կենսական շահեր
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկություններն այն դեպքում, երբ ըստ մեզ անհրաժեշտ է պաշտպանել ձեր կամ երրորդ կողմի կենսական շահերը, օրինակ՝ անձի անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգ պարունակող իրավիճակները:
Եթե գտնվում եք Կանադայում, այս բաժինը վերաբերում է ձեզ:
Մենք կարող ենք մշակել ձեր մասին տեղեկություններն այն դեպքում, երբ մեզ հատուկ թույլտվություն տաք (այսինքն՝ համաձայնություն հայտնեք) օգտագործելու ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով, կամ այն իրավիճակներում, երբ ձեր թույլտվությունը ենթադրելի է (այսինքն՝ ենթադրյալ համաձայնություն): Ցանկացած պահի կարող եք չեղարկել ձեր համաձայնությունը:
Որոշ բացառիկ դեպքերում, համաձայն գործող օրենքի, մենք կարող ենք իրավական թույլտվություն ունենալ առանց ձեր համաձայնության՝ մշակելու ձեր մասին տեղեկությունները, այդ թվում, օրինակ՝
- Եթե հավաքագրումն ակնհայտորեն բխում է անձի շահերից, և համաձայնությունը հնարավոր չէ ստանալ ժամանակին
- Հետաքննության և խարդախության հայտնաբերման ու կանխարգելման համար
- Եթե բիզնես գործարքների համար որոշակի պայմաններ են կատարվում
- Եթե այն ներառված է վկայի ցուցմունքում, և հավաքագրումն անհրաժեշտ է ապահովագրության հետ կապված հայցը գնահատելու, մշակելու կամ լուծելու համար
- Վիրավոր, հիվանդ կամ մահացած անձանց նույնականացնելու և մերձավորների հետ շփվելու համար
- Եթե մենք ողջամիտ հիմքեր ունենք ենթադրելու, որ անձը եղել է, հանդիսանում է կամ կարող է լինել ֆինանսական չարաշահման զոհ
- Եթե հիմք կա ակնկալելու, որ համաձայնության ձեռքբերման դեպքում հավաքագրումն ու օգտագործումը կվտանգի տեղեկությունների հասանելիությունը կամ ճշգրտությունը, և որ հավաքագրումը ողջամիտ է համաձայնագրի կամ Կանադայի կամ որևէ նահանգի օրենքների խախտման հետաքննության հետ կապված նպատակների համար
- Եթե բացահայտումն անհրաժեշտ է դատական ծանուցագրի, հրամանի, դատարանի որոշման կամ փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ դատարանի կանոններին համապատասխանելու համար
- Եթե տեղեկությունները ձեռք են բերվել անձի կողմից իր աշխատանքի, բիզնեսի կամ մասնագիտական գործունեության ընթացքում, և դրա հավաքագրումը համապատասխանում է այն նպատակներին, որոնց համար դրանք ձեռք են բերվել, եթե հավաքագրումն իրականացվում է բացառապես լրագրողական, գեղարվեստական կամ գրական նպատակներով
- Եթե տեղեկությունները հանրությանը հասանելի են և սահմանված են կանոնադրությամբ:
4. Ե՞ՐԲ և ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք կարող ենք կիսել ձեր տվյալները երրորդ կողմ հանդիսացող վաճառողների, ծառայություններ մատուցողների, կապալառուների կամ գործակալների («երրորդ կողմեր») հետ, որոնք ծառայություններ են մատուցում մեզ համար կամ մեր անունից և պահանջում են հասանելիություն դեպի այդպիսի տեղեկություններ այդ աշխատանքը կատարելու համար: Երրորդ կողմերի կատեգորիաները, որոնց կարող ենք փոխանցել անձնական տեղեկությունները հետևյալն են.
- Վճարման օպերատորներ,
- Կատարողականության մշտադիտարկման գործիքներ
- Վեբ-կայքերի հոսթինգ ծառայություններ մատուցողներ
- Տվյալների վերլուծության ծառայություններ
Ձեր մասին անձնական տեղեկությունները, հնարավոր է, անհրաժեշտ լինի տրամադրել հետևյալ իրավիճակներում.
- Բիզնես փոխանցումներ.
Մենք կարող ենք կիսել կամ փոխանցել ձեր մասին տեղեկությունները մեկ այլ ընկերության՝ միաձուլման, ընկերության ակտիվների վաճառքի, ֆինանսավորման կամ մեր բիզնեսի ամբողջ կամ մի մասի ձեռքբերման դեպքում կամ դրանց շուրջ բանակցությունների ընթացքում:
5. ԱՐԴՅՈՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒ՞Մ ԵՆՔ ԹԽՈՒԿՆԵՐ և ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մենք կարող ենք օգտագործել թխուկներ և հետևելու նմանատիպ տեխնոլոգիաներ (օրինակ՝ վեբ-փարոսներ և պիքսելներ)՝ տեղեկություններ մուտք գործելու կամ պահպանելու համար: Հատուկ տեղեկություններն այն մասին, թե ինչպես ենք օգտագործում նման տեխնոլոգիաները և ինչպես կարող եք հրաժարվել որոշ թխուկներից, ներկայացված են մեր Թխուկների քաղաքականությունում:
6. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք կպահենք ձեր մասին անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է սույն գաղտնիության ծանուցման մեջ նշված նպատակների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահպանման ավելի երկար ժամկետ է պահանջվում կամ թույլատրվում օրենքով (օրինակ՝ հարկային, հաշվապահական կամ այլ իրավական պահանջներ): Այս ծանուցման մեջ նշված ոչ մի նպատակ չի կարող պահանջել, որ մենք ձեր մասին անձնական տեղեկություններն օգտատիրոջ հաշվի դադարեցումից հետո երեք (3) ամսից ավելի պահպանենք:
Ձեր մասին անձնական տեղեկությունները մշակելու շարունակական օրինական բիզնես կարիք չունենալու դեպքում մենք կա՛մ կջնջենք, կա՛մ անանուն կդարձնենք այն, կա՛մ անհնարինության դեպքում (օրինակ՝ քանի որ ձեր անձնական տվյալները պահվել են պահուստային արխիվներում), ապահով կպահպանենք ձեր մասին անձնական տեղեկությունները և կմեկուսացնենք դրանք՝ խուսափելու հետագա մշակումից, մինչև հնարավոր կլինի ջնջել դրանք:
7. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ՊԱՀՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք ներդրել ենք համապատասխան և ողջամիտ տեխնիկական ու կազմակերպչական անվտանգության միջոցներ, որոնք նախատեսված են մեր մշակած անձնական ցանկացած տեղեկության անվտանգությունը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, չնայած մեր երաշխիքներին և ձեր տեղեկությունները պաշտպանելու ջանքերին, ոչ մի էլեկտրոնային փոխանցում համացանցով կամ տեղեկության պահպանման տեխնոլոգիաների միջոցով չի կարող 100% անվտանգ լինել, ուստի մենք չենք կարող խոստանալ կամ երաշխավորել, որ հաքերները, կիբերհանցագործները կամ չարտոնված այլ անձինք չեն կարողանա խափանել մեր անվտանգությունը և հավաքագրել, մուտք գործել, գողանալ կամ փոփոխել ձեր մասին տեղեկությունները: Թեև մենք ամեն ինչ կանենք ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար, սակայն անձնական տեղեկությունների փոխանցումը մեր Ծառայություններին և դրանցից դուրս՝ իրականացվում է ձեր պատասխանատվությամբ: Դուք պետք է մուտք գործեք Ծառայություններ միայն ապահով միջավայրում:
8. ԱՐԴՅՈՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՔՈՒ՞Մ ԵՆՔ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՑ
Գիտակցաբար մենք տվյալներ չենք պահանջում 18 տարեկանից փոքր երեխաներից կամ վաճառում նմանատիպ տվյալներ նրանց: Օգտվելով Ծառայություններից՝ դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք կամ անչափահասի ծնողը կամ խնամակալն եք և համաձայնում եք, որ անչափահասն օգտվի Ծառայություններից: 18 տարեկանից փոքր օգտատերերի մասին անձնական տեղեկություններ ստանալու վերաբերյալ իմանալուն պես, մենք կապաակտիվացնենք հաշիվը և կձեռնարկենք ողջամիտ միջոցներ՝ անհապաղ ջնջելու այդ տվյալները մեր գրանցումներից: Եթե դուք տեղեկանում եք որևէ տվյալի մասին, որը մենք հավաքել ենք մինչև 18 տարեկան երեխաներից, խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով:
9. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Որոշ գոտիներում (օրինակ՝ ԵՏԱ, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա և Կանադա) դուք որոշակի իրավունքներ ունեք՝ համաձայն տվյալների պաշտպանության գործող օրենքների: Դրանք կարող են ներառել՝
- դեպի ձեր մասին անձնական տեղեկությունների հասանելիության և դրանց պատճենը ստանալու հարցման իրավունք,
- շտկելու կամ ջնջելու հարցման իրավունք,
- ձեր անձնական տեղեկությունների մշակումը սահմանափակելու իրավունք,
- առկայության դեպքում՝ տվյալների տեղափոխելիության իրավունք, և
- որոշումների ավտոմատացված կայացմանը չենթարկվելու իրավունք:
Որոշակի հանգամանքներում դուք նաև իրավունք կունենաք առարկելու ձեր անձնական տեղեկության մշակմանը: Նման հարցում կարող եք անել, կապվելով մեզ հետ, օգտագործելով ստորև բերված «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բաժնում տրված կոնտակտային տվյալները:
Մենք ուշադրության կարժանացնենք ցանկացած հարցում և կգործենք՝ համաձայն տվյալների պաշտպանության գործող օրենքների:
Եթե դուք գտնվում եք ԵՏԱ-ում կամ Միացյալ Թագավորությունում և կարծում եք, որ մենք անօրինական ենք մշակում ձեր մասին անձնական տեղեկությունները, ապա իրավունք ունեք բողոքելու ձեր անդամ պետության տվյալների պաշտպանության մարմնին կամ Միացյալ Թագավորության տվյալների պաշտպանության մարմնին:
Եթե գտնվում եք Շվեյցարիայում, կարող եք կապվել Տվյալների պաշտպանության և տեղեկատվության դաշնային հանձնակատարի հետ:
Համաձայնության չեղարկումը. Եթե ձեր անձնական տվյալները մշակելու համար մենք հիմնվում ենք ձեր համաձայնության վրա, որը կարող է արտահայտվել բացահայտ և/կամ լինել ենթադրյալ՝ կախված գործող օրենսդրությունից, ապա դուք իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը՝ կապվելով մեզ հետ, օգտագործելով ստորև բերված «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բաժնում տրված կոնտակտային տվյալները:
Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչև դրա չեղարկումն այն չի ազդի մշակման օրինականության վրա, ինչպես նաև, եթե գործող օրենսդրությունը թույլ է տալիս, չի ազդի ձեր անձնական տվյալների մշակման վրա, որն իրականացվում է օրինական հիմքերի վրա, բացառությամբ համաձայնության:
Մարքեթինգային և գովազդային հաղորդակցություններից հրաժարվելը. Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել մարքեթինգային և գովազդային հաղորդակցությունների բաժանորդագրությունը՝ սեղմելով մեր ուղարկած էլեկտրոնային նամակներում ապաբաժանորդագրման հղումի վրա կամ կապվելով մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բաժնում տրված կոնտակտային տվյալները: Այնուհետև դուք կհեռացվեք մարքեթինգին առնչվող ցուցակներից: Սակայն, մենք դեռ կարող ենք կապվել ձեզ հետ, օրինակ՝ ծառայության հետ կապված հաղորդագրություններ ուղարկելու համար, որոնք անհրաժեշտ են ձեր հաշվի կառավարման և օգտագործման համար, սպասարկման հարցումներին պատասխանելու կամ այլ ոչ մարքեթինգային նպատակներով:
Հաշվի մասին տեղեկություններ. Եթե որևէ պահի ցանկանաք վերանայել կամ փոխել ձեր հաշվի վերաբերյալ տեղեկությունները կամ դադարեցնել ձեր հաշիվը, կարող եք կապվել մեզ հետ՝ օգտագործելով տրամադրված կոնտակտային տվյալները: Ձեր հաշիվը դադարեցնելու ձեր խնդրանքը ստանալուց հետո՝ մենք կապաակտիվացնենք կամ կջնջենք ձեր հաշիվը և տեղեկությունները մեր տվյալների ակտիվ բազայից: Այնուամենայնիվ, մենք կարող ենք որոշ տեղեկություններ պահպանել մեր ֆայլերում՝ կանխելու խարդախությունը, անսարքության հետ կապված խնդիրները լուծելու, որևէ հետաքննության օգնելու, մեր իրավական պայմանները կիրառելու և/կամ գործող իրավական պահանջներին համապատասխանելու համար:
Թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ. Վեբ-զննարկիչների մեծ մասը լռելյայն թխուկներ է ընդունում: Ցանկության դեպքում սովորաբար կարող եք ձեր զննարկիչն այնպես կարգավորել, որ այն հեռացնի և մերժի թխուկները: Թխուկները հեռացնելու կամ մերժելու որոշում կայացնելու դեպքում, դա կարող է ազդել մեր Ծառայությունների որոշ գործառույթների կամ ծառայությունների վրա:
Ձեր գաղտնիության իրավունքների վերաբերյալ հարցեր կամ մեկնաբանություններ ունենալու դեպքում, կարող եք նամակ ուղարկել մեզ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:
10. «ՉՀԵՏԵՎԵԼ» ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Վեբ-զննարկիչների մեծ մասը և որոշ բջջային օպերացիոն համակարգեր ու բջջային հավելվածներ «Չհետևել» գործառույթ կամ կարգավորում ունեն, որը կարող եք ակտիվացնել՝ ցույց տալու, որ նախընտրում եք, որ առցանց զննարկման գործողությունների վերաբերյալ տվյալները չվերահսկվեն և չհավաքագրվեն: «Չհետևել» գործառույթի ազդանշանների ճանաչման և ներդրման միասնական տեխնոլոգիական ստանդարտ մշակված չէ այս փուլում: Որպես այդպիսին, մենք ներկայումս չենք արձագանքում «Չհետևել» գործառույթի՝ զննարկիչի ազդանշաններին կամ որևէ այլ մեխանիզմի, որն ավտոմատ տեղեկացնում է առցանց չհետևելու ձեր ընտրության մասին: Եթե առցանց հետևելու այնպիսի ստանդարտ ընդունվի, որին մենք պետք է հետևենք ապագայում, կտեղեկացնենք այդ պրակտիկայի մասին այս գաղտնիության ծանուցման վերանայված տարբերակում:
11. ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Անձնական տեղեկությունների ի՞նչ կատեգորիաներ ենք մենք հավաքագրում:
Կատեգորիա |
Օրինակներ |
Հավաքագրում |
ա. Նույնացուցիչներ |
Կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են իրական անունը, հասցեն, փոստային հասցեն, հեռախոսի կամ բջջային կապի համարը, անձնական եզակի նույնացուցիչը և էլեկտրոնային հասցեն |
ԱՅՈ |
բ. Նահանգի օրենքով պաշտպանված տեղեկությունների կատեգորիաներ |
Սեռ և ծննդյան ամսաթիվ |
ՈՉ |
գ. Կոմերցիոն տեղեկություններ |
Գործարքների վերաբերյալ տեղեկություններ, գնումների պատմություն և վճարման վերաբերյալ տեղեկություններ |
ԱՅՈ |
դ. Կենսաչափական տեղեկություններ |
Մատնահետքեր և ձայնային հետքեր |
ՈՉ |
ե. Համացանց կամ նմանատիպ այլ ցանցային գործունեություն |
Զննարկման պատմություն, որոնման պատմություն, առցանց վարքագիծ, հետաքրքրությունների մասին տվյալներ և փոխգործակցում այլ վեբ-կայքերի, հավելվածների, համակարգերի և գովազդի հետ |
ՈՉ |
զ. Գեոլոկացիոն տվյալներ |
Սարքի գտնվելու վայր |
ՈՉ |
է. Ձայնային, էլեկտրոնային, տեսողական, ջերմային, հոտառական կամ նմանատիպ տեղեկություններ |
Պատկերներ, ձայնա- և տեսագրություններ կամ զանգերի ձայնագրություններ, որոնք ստեղծվել են՝ կապված մեր բիզնես գործունեության հետ |
ՈՉ |
ը. Մասնագիտական կամ աշխատանքին առնչվող տեղեկություններ |
Բիզնեսի կոնտակտային տվյալներ մեր ծառայությունները ձեզ բիզնես-մակարդակով մատուցելու համար կամ պաշտոնի անվանումը, աշխատանքային պատմությունը և մասնագիտական որակավորումը |
ՈՉ |
թ. Կրթության հետ կապված տեղեկություններ |
Ուսանողական գրանցումներ և տեղեկագրքի վերաբերյալ տեղեկություններ |
ՈՉ |
ժ. Հավաքագրված տեղեկություններից արված եզրահանգումներ |
Եզրահանգումներ, որոնք արվել են վերոնշյալ հավաքագրված անձնական տեղեկություններից որևէ մեկից՝ պրոֆիլ կամ ամփոփում ստեղծելու համար, օրինակ, անհատի նախասիրությունների և բնութագրերի մասին |
ՈՉ |
ի. Անձնական հույժ գաղտնի տեղեկություններ |
|
ՈՉ |
Մենք Ծառայությունները մատուցելու համար հավաքագրված անձնական տեղեկությունները կօգտագործենք և կպահենք ըստ անհրաժեշտության, կամ՝
- Կատեգորիա A և C-ի համար՝ 6 ամիս
Մենք կարող ենք նաև հավաքագրել անձնական այլ տեղեկություններ, որոնք կապ չունեն այս կատեգորիաների հետ այն դեպքերում, երբ դուք անձամբ, առցանց, հեռախոսով կամ փոստով կապվում եք մեզ հետ՝
- Մեր հաճախորդների աջակցության խողովակներով օգնություն ստանալու համար:
- Հաճախորդների հարցումների կամ մրցույթների մասնակցության համար և
- Մեր Ծառայությունների մատուցումը հեշտացնելու և ձեր հարցումներին պատասխանելու համար:
Ինչպե՞ս ենք օգտագործում և կիսում ձեր մասին անձնական տեղեկությունները
Տեղեկացեք, թե ինչպես ենք օգտագործում ձեր մասին անձնական տեղեկությունները «ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում:
Մենք հավաքում և կիսում ենք ձեր անձնական տվյալները հետևյալի միջոցով.
• Սոցիալական մեդիայի թխուկներ
• Փարոսներ/Փիքսելներ/Թեգեր
• Սոցիալական մեդիա փլագիններ. Facebook: Մեր Ծառայություններում օգտագործում ենք սոցիալական մեդիայի գործառույթներ, ինչպիսիք է «Հավանել» կոճակը, և վիջեթներ, օրինակ՝ «Կիսվել» կոճակը: Նման գործառույթները կարող են մշակել ձեր IP հասցեն և հետևել, թե որ էջն եք այցելում մեր կայքում: Մենք, հնարավոր է, թխուկ տեղադրենք ՝ գործառույթի ճիշտ աշխատելու համար: Եթե դուք մուտք եք գործել որոշակի սոցիալական մեդիա հարթակ և փոխգործակցում եք այդ սոցիալական մեդիա հարթակին պատկանող վիջեթի կամ կոճակի հետ, ապա այս տեղեկությունը կարող է գրանցվել այդ սոցիալական մեդիա հարթակի՝ ձեր պրոֆիլում: Դրանից խուսափելու համար դուք պետք է դուրս գաք սոցիալական մեդիայի այդ հարթակից՝ նախքան Ծառայություններ մուտք գործելը կամ օգտագործելը: Սոցիալական մեդիայի գործառույթներն ու վիջեթները կարող են տեղակայվել երրորդ կողմի միջոցով կամ ուղղակիորեն տեղակայվել մեր Ծառայություններում: Այս գործառույթների հետ ձեր փոխգործակցումը կարգավորվում է դրանք տրամադրող ընկերությունների գաղտնիության ծանուցումներով: Սեղմելով այս կոճակներից մեկը՝ դուք համաձայնում եք օգտագործել այս փլագինը և, հետևաբար, փոխանցել անձնական տեղեկությունները համապատասխան սոցիալական մեդիա ծառայությանը: Այս փոխանցված տվյալների էությունը և ծավալը կամ դրանց լրացուցիչ մշակումը մեր վերահսկողությունից դուրս է:
Արդյոք ձեր մասին տեղեկությունները կփոխանցվե՞ն ուրիշին
Մենք կարող ենք բացահայտել ձեր մասին անձնական տեղեկությունները մեզ ծառայություններ մատուցողների հետ՝ համաձայն մեր և յուրաքանչյուր ծառայություն մատուցողի միջև կնքված գրավոր պայմանագրի: Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես ենք բացահայտում անձնական տվյալները «Ե՞ՐԲ և ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում:
Ձեր մասին անձնական տեղեկությունները կարող ենք օգտագործել մեր սեփական բիզնես նպատակների համար, օրինակ՝ տեխնոլոգիական զարգացման և ցուցադրման համար ներքին հետազոտություններ իրականացնելու նպատակով: Սա չի դիտարկվում որպես ձեր անձնական տվյալների «վաճառք»:
Նախորդ տասներկու (12) ամիսների ընթացքում մենք բիզնես կամ առևտրային նպատակներով որևէ անձնական տեղեկություն չենք վաճառել կամ փոխանցել երրորդ կողմերին: Նախորդ տասներկու (12) ամիսների ընթացքում մենք բիզնես կամ առևտրային նպատակներով երրորդ կողմերին բացահայտել ենք անձնական տեղեկատվության հետևյալ կատեգորիաները.
- Կատեգորիա Զ՝ Գեոլոկացիոն տվյալներ
Երրորդ կողմերի կատեգորիաները, որոնց մենք բիզնեսի կամ առևտրային նպատակով բացահայտում ենք անձնական տեղեկությունները, կարելի է գտնել «Ե՞ՐԲ և ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում:
Կալիֆոռնիայի ռեզիդենտներ
Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.83 բաժինը, որը նաև հայտնի է որպես «Shine The Light» («Լույս գցիր») օրենք անունով, թույլ է տալիս Կալիֆոռնիայի ռեզիդենտ հանդիսացող մեր օգտատերերին տարին մեկ անգամ անվճար հիմունքով մեզանից պահանջել և ստանալ անձնական տվյալների կատեգորիաների մասին տեղեկություններ (եթե այդպիսիք կան), որոնք մենք բացահայտել ենք երրորդ կողմերին անմիջապես մարքեթինգի նպատակներով, ինչպես նաև երրորդ կողմերի անուններն ու հասցեները, որոնց հետ մենք կիսել ենք անձնական տեղեկություններ՝ նախորդ օրացուցային տարում: Եթե դուք Կալիֆոռնիայի ռեզիդենտ եք և ցանկանում եք նման հարցում անել, խնդրում ենք ձեր հարցումը գրավոր ներկայացնել [email protected] հասցեով:
Եթե դուք 18 տարեկանից փոքր եք, բնակվում եք Կալիֆոռնիայում և ունեք գրանցված հաշիվ Ծառայություններում, ապա իրավունք ունեք պահանջելու հեռացնել անցանկալի տվյալները, որոնք հրապարակայնորեն տեղադրում եք Ծառայություններում: Նման տվյալների հեռացման խնդրանքով դիմելու համար օգտագործեք ստորև տրված կոնտակտային տվյալները, ներառեք ձեր հաշվի հետ կապված էլեկտրոնային հասցեն և հայտարարությունն այն մասին, որ դուք Կալիֆոռնիայում եք բնակվում: Մենք այնպես կանենք, որ տվյալները հրապարակայնորեն չեն ցուցադրվի Ծառայություններում, բայց խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ տվյալները կարող են ամբողջությամբ կամ համապարփակ չհեռացվել մեր բոլոր համակարգերից (օրինակ՝ պահուստային պատճենը և այլն):
CCPA գաղտնիության ծանուցում
Այս բաժինը վերաբերում է միայն Կալիֆոռնիայի ռեզիդենտներին: Կալիֆոռնիայի սպառողների գաղտնիության մասին ակտի (CCPA) համաձայն՝ դուք ունեք ստորև թվարկված իրավունքները:
Կալիֆոռնիայի օրենքների ժողովածուն սահմանում է «ռեզիդենտներ» հասկացությունը որպես.
(1) յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում ոչ ժամանակավոր կամ տարանցման նպատակով և
(2) յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որը Կալիֆոռնիա նահանգի բնակիչ է, բայց որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգից դուրս՝ ժամանակավոր կամ տարանցման նպատակով.
Մնացած բոլոր ֆիզիկական անձինք սահմանվում են որպես «ոչ ռեզիդենտներ»:
Եթե «ռեզիդենտ» հասկացության այս սահմանումը վերաբերում է ձեզ, ապա մենք պարտավորվում ենք պահպանել որոշակի իրավունքներ և պարտականություններ՝ կապված ձեր մասին անձնական տեղեկությունների հետ:
Ձեր իրավունքները՝ կապված ձեր մասին անձնական տվյալների հետ
Տվյալները ջնջելը պահանջելու իրավունք – Ջնջելու պահանջ
Դուք կարող եք պահանջել ջնջել ձեր մասին անձնական տեղեկությունները: Եթե դուք մեզ խնդրեք ջնջել ձեր մասին անձնական տեղեկությունները, մենք կհարգենք ձեր խնդրանքը և կջնջենք ձեր մասին անձնական տեղեկությունները՝ օրենքով նախատեսված որոշ բացառություններով, ինչպիսիք են (բայց չսահմանափակվելով) մեկ այլ սպառողի կողմից իր ազատ խոսքի իրավունքի իրացումը, համապատասխանության պահանջները, որոնք բխում են իրավական պարտավորությունից կամ ցանկացած մշակում, որը կարող է պահանջվել անօրինական գործողություններից պաշտպանվելու համար:
Տեղեկացված լինելու իրավունք – Իմանալու պահանջ
Հանգամանքներից կախված՝ դուք իրավունք ունեք իմանալու՝
- արդյոք մենք հավաքում և օգտագործում ենք ձեր մասին անձնական տեղեկությունները,
- մեր հավաքագրած անձնական տեղեկությունների կատեգորիաները,
- հավաքագրված անձնական տեղեկություններն օգտագործելու նպատակները,
- արդյոք մենք վաճառում կամ տրամադրում ենք անձնական տեղեկությունները երրորդ կողմերին,
- անձնական տեղեկությունների կատեգորիաները, որոնք վաճառվել, տրամադրվել կամ բացահայտվել են բիզնես նպատակով,
- երրորդ անձանց կատեգորիաները, որոնց վաճառվել, տրամադրվել կամ բացահայտվել են այդ անձնական տեղեկատվությունը բիզնես նպատակով.
- անձնական տեղեկություններ հավաքագրելու, վաճառելու կամ տրամադրելու բիզնես կամ առևտրային նպատակը և
- ձեր մասին հավաքագրած անձնական տեղեկատվության կոնկրետ հատվածները:
Համաձայն գործող օրենսդրության՝ մենք պարտավոր չենք տրամադրել կամ ջնջել սպառողի մասին այն տեղեկությունները, որոնք ապանույնականացված են՝ սպառողի խնդրանքին ի պատասխան, կամ վերստին նույնականացնել անհատական տվյալները՝ սպառողի հարցումը ստուգելու համար:
Սպառողի գաղտնիության իրավունքների իրագործման համար խտրականության բացակայության իրավունք
Մենք խտրականություն չենք դնի ձեր նկատմամբ, եթե դուք օգտվեք ձեր գաղտնիության իրավունքներից:
Հույժ գաղտնի անձնական տեղեկությունների օգտագործման և բացահայտման սահմանափակման իրավունք
Մենք չենք մշակում սպառողի մասին խիստ գաղտնի անձնական տեղեկությունները:
Վավերացման գործընթաց
Ձեր հարցումը ստանալուց հետո, մենք պետք է վավերացնենք ձեր ինքնությունը՝ համոզվելու համար, որ դուք նույն անձն եք, որի մասին մեր համակարգում տեղեկություններ կան: Այս գործընթացը պահանջում է, որ մենք ձեզանից տեղեկատվություն պահանջենք, որպեսզի հնարավորություն ունենանք դրանք համադրելու այն տեղեկություններին, որոնք նախկինում տրամադրել եք մեզ: Օրինակ՝ կախված ձեր ներկայացրած հարցումի տեսակից, մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել որոշակի տեղեկություններ, որպեսզի հնարավորություն ունենանք դրանք համադրելու ձեր տրամադրած տեղեկությունը այն տեղեկության հետ, որն արդեն կա ֆայլում, կամ կարող ենք կապվել ձեզ հետ հաղորդակցման եղանակով (օրինակ՝ հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով), որը դուք նախկինում տրամադրել եք մեզ: Կախված հանգամանքներից՝ մենք կարող ենք նաև վավերացման այլ մեթոդներ կիրառել:
Ձեր հարցումի մեջ ներկայացված անձնական տվյալները մենք կօգտագործենք միայն ձեր ինքնությունը կամ հարցումը կատարելու լիազորությունը վավերացնելու համար: Հնարավորության սահմաններում մենք կխուսափենք վավերացման նպատակով լրացուցիչ տեղեկություններ պահանջելուց: Այնուամենայնիվ, եթե չկարողանանք հաստատել ձեր ինքնությունը մեր կողմից արդեն իսկ պահպանված տեղեկություններից, մենք կարող ենք լրացուցիչ տեղեկատվություն պահանջել՝ ձեր ինքնությունը վավերացնելու և անվտանգության կամ խարդախությունը կանխարգելելու նպատակով: Վավերացումն ավարտելուց անմիջապես հետո մենք կջնջենք լրացուցիչ տրամադրված նման տեղեկությունները:
Գաղտնիության հետ կապված այլ իրավունքներ
- Դուք կարող եք առարկել ձեր մասին անձնական տեղեկությունների մշակմանը:
- Դուք կարող եք պահանջել ուղղել ձեր մասին անձնական տվյալները, եթե դրանք սխալ են կամ այլևս տեղին չեն, կամ էլ խնդրել սահմանափակել տեղեկությունների մշակումը:
- Դուք կարող եք լիազորված գործակալ նշանակել, որը ձեր անունից հարցում կներկայացնի՝ CCPA-ին համապատասխան: Մենք կարող ենք մերժել լիազորված գործակալի հարցումը, որը չի ներկայացնում ապացույց այն մասին, որ լիազորված է գործել ձեր անունից՝ համաձայն CCPA-ի:
- Դուք կարող եք հրաժարվել ապագայում երրորդ կողմերին ձեր մասին անձնական տեղեկության վաճառքից կամ փոխանցումից: Հրաժարվելու վերաբերյալ հարցում ստանալուց հետո, մենք այն իրագործելու համար միջոցառումներ կձեռնարկենք հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հարցումը ներկայացնելու օրվանից տասնհինգ (15) օր հետո:
Այս իրավունքներից օգտվելու համար կարող եք կապվել մեզ հետ՝ այցելելով https://oasisart.am/hy/contact-us/, կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեով, կամ էլ հղում կատարելով այս փաստաթղթի ներքևում գտնվող կոնտակտային տվյալներին: Մեր կողմից ձեր տվյալների մշակման վերաբերյալ բողոքների առկայության դեպքում կապվեք մեզ հետ:
Կոլորադոյի ռեզիդենտներ
Այս բաժինը վերաբերում է միայն Կոլորադոյի ռեզիդենտներին: Կոլորադոյի գաղտնիության մասին ակտի (CPA) համաձայն՝ դուք ունեք ստորև թվարկված իրավունքները: Սակայն այս իրավունքները բացարձակ չեն և որոշ դեպքերում մենք կարող ենք օրենքի շրջանակում մերժել ձեր հարցումը:
- Իրավունք՝ տեղեկացված լինելու այն մասին՝ արդյոք մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները, թե ոչ
- Ձեր անձնական տվյալներին հասանելիության իրավունք
- Ձեր անձնական տվյալների անճշտությունները շտկելու իրավունք
- Ձեր անձնական տվյալները ջնջել պահանջելու իրավունք
- Նախկինում մեզ տրամադրած ձեր անձնական տվյալների պատճենը ստանալու իրավունք
- Ձեր անձնական տվյալների մշակմանն առարկելու իրավունք այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են նպատակային գովազդի, անձնական տվյալների վաճառքի կամ պրոֆիլավորման համար` իրավական կամ նմանատիպ էական հետևանքներ ունեցող որոշումների ընդունմանն աջակցելու նպատակով («պրոֆիլավորում»):
Վերոնշյալ իրավունքներից օգտվելու հայտ ներկայացնելու համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին կամ այցելել https://oasisart.am/hy/contact-us/:
Եթե մենք հրաժարվենք քայլեր ձեռնարկել ձեր հարցման հետ կապված, իսկ դուք ցանկություն հայտնեք բողոքարկել մեր որոշումը, խնդրում ենք մեզ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: Բողոքը ստանալուց քառասունհինգ (45) օրվա ընթացքում մենք, ի պատասխան ձեր բողոքի, գրավոր կտեղեկացնենք, թե ինչ ենք ձեռնարկել կամ ինչ չենք ձեռնարկել, այդ թվում կայացրած որոշումների պատճառների գրավոր բացատրությունը:
Կոնեկտիկուտի ռեզիդենտներ
Այս բաժինը վերաբերում է միայն Կոնեկտիկուտի ռեզիդենտներին: Կոնեկտիկուտի տվյալների գաղտնիության մասին ակտի (CTDPA) համաձայն՝ դուք ունեք ստորև թվարկված իրավունքները: Սակայն այս իրավունքները բացարձակ չեն և որոշ դեպքերում մենք կարող ենք օրենքի շրջանակում մերժել ձեր հարցումը:
- Իրավունք՝ տեղեկացված լինելու այն մասին՝ արդյոք մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները, թե ոչ
- Ձեր անձնական տվյալներին հասանելիության իրավունք
- Ձեր անձնական տվյալների անճշտությունները շտկելու իրավունք
- Ձեր անձնական տվյալները ջնջել պահանջելու իրավունք
- Նախկինում մեզ տրամադրած ձեր անձնական տվյալների պատճենը ստանալու իրավունք
- Ձեր անձնական տվյալների մշակմանն առարկելու իրավունք այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են նպատակային գովազդի, անձնական տվյալների վաճառքի կամ պրոֆիլավորման համար` իրավական կամ նմանատիպ էական հետևանքներ ունեցող որոշումների ընդունմանն աջակցելու նպատակով («պրոֆիլավորում»):
Վերոնշյալ իրավունքներից օգտվելու հայտ ներկայացնելու համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին կամ այցելել https://oasisart.am/hy/contact-us/:
Եթե մենք հրաժարվենք քայլեր ձեռնարկել ձեր հարցման հետ կապված, իսկ դուք ցանկություն հայտնեք բողոքարկել մեր որոշումը, խնդրում ենք մեզ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: Բողոքը ստանալուց վաթսուն (60) օրվա ընթացքում մենք, ի պատասխան ձեր բողոքի, գրավոր կտեղեկացնենք, թե ինչ ենք ձեռնարկել կամ ինչ չենք ձեռնարկել, այդ թվում կայացրած որոշումների պատճառների գրավոր բացատրությունը:
Յուտայի ռեզիդենտներ
Այս բաժինը վերաբերում է միայն Յուտայի ռեզիդենտներին: Յուտայի սպառողների գաղտնիության մասին ակտի (UCPA) համաձայն՝ դուք ունեք ստորև թվարկված իրավունքները: Սակայն այս իրավունքները բացարձակ չեն և որոշ դեպքերում մենք կարող ենք օրենքի շրջանակում մերժել ձեր հարցումը:
- Իրավունք՝ տեղեկացված լինելու այն մասին՝ արդյոք մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները, թե ոչ
- Ձեր անձնական տվյալներին հասանելիության իրավունք
- Ձեր անձնական տվյալները ջնջել պահանջելու իրավունք
- Նախկինում մեզ տրամադրած ձեր անձնական տվյալների պատճենը ստանալու իրավունք
- Ձեր անձնական տվյալների մշակումից հրաժարվելու իրավունք այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են նպատակային գովազդի կամ անձնական տվյալների վաճառքի համար:
Վերոնշյալ իրավունքներից օգտվելու հայտ ներկայացնելու համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին կամ այցելել https://oasisart.am/hy/contact-us/:
Վիրջինիայի ռեզիդենտներ
Համաձայն Վիրջինիայի սպառողների տվյալների պաշտպանության մասին ակտի (VCDPA)՝
«Սպառող» նշանակում է ֆիզիկական անձ, որը Համագործակցության ռեզիդենտ է և գործում է միայն անհատական կամ տնային համատեքստում: Այն չի ներառում առևտրային կամ զբաղվածության համատեքստում գործող ֆիզիկական անձին:
«Անձնական տվյալներ» նշանակում է ցանկացած տեղեկություն, որը կապված է կամ ողջամտորեն կարող է կապված լինել նույնականացված կամ նույնականացման ենթակա ֆիզիկական անձի հետ: «Անձնական տվյալները» չեն ներառում ապանույնականացված տվյալներ կամ հանրությանը հասանելի տեղեկություններ:
«Անձնական տվյալների վաճառք» նշանակում է անձնական տվյալների փոխանակում՝ դրամական հատուցման դիմաց:
Եթե «սպառողի» այս սահմանումը վերաբերում է ձեզ, մենք պետք է պահպանենք որոշակի իրավունքներ և պարտականություններ՝ կապված ձեր անձնական տվյալների հետ:
Անձնական տվյալների հետ կապված ձեր իրավունքներն են.
- Իրավունք՝ տեղեկացված լինելու այն մասին՝ արդյոք մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները, թե ոչ
- Ձեր անձնական տվյալներին հասանելիության իրավունք
- Ձեր անձնական տվյալների անճշտությունները շտկելու իրավունք
- Ձեր անձնական տվյալները ջնջել պահանջելու իրավունք
- Նախկինում մեզ տրամադրած ձեր անձնական տվյալների պատճենը ստանալու իրավունք
- Ձեր անձնական տվյալների մշակմանն առարկելու իրավունք այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են նպատակային գովազդի, անձնական տվյալների վաճառքի կամ պրոֆիլավորման համար` իրավական կամ նմանատիպ էական հետևանքներ ունեցող որոշումների ընդունմանն աջակցելու նպատակով («պրոֆիլավորում»):
Օգտվեք ձեր իրավունքներից՝ համաձայն VCDPA-ի
Կարող եք մեզ հետ կապ հաստատել՝ էլեկտրոնային նամակ գրելով [email protected] հասցեին կամ այցելելով https://oasisart.am/hy/contact-us/:
Եթե լիազորված գործակալ եք օգտագործում ձեր իրավունքներից օգտվելու համար, ապա մենք կարող ենք մերժել լիազորված գործակալի հարցումը, որը չի ներկայացնում ապացույց այն մասին, որ լիազորված է գործել ձեր անունից:
Վավերացման գործընթաց. Մենք կարող ենք լրացուցիչ տեղեկատվություն խնդրել, որը ողջամտորեն անհրաժեշտ է ձեզ և սպառողի ձեր հարցումը վավերացնելու համար: Եթե հարցումը ներկայացնում եք լիազորված գործակալի միջոցով, ապա մենք կարող ենք լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել՝ հարցումը մշակելուց առաջ ձեր ինքնությունը հաստատելու համար:
Ձեր հարցումը ստանալուց հետո, կպատասխանենք ձեզ առանց անհարկի ուշացման, բայց ամեն դեպքում՝ ստանալուց հետո քառասունհինգ (45) օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում պատասխանի ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ քառասունհինգ (45) հավելյալ օրով: Մենք ձեզ կտեղեկացնենք նման երկարաձգման, ինչպես նաև դրա պատճառի մասին առաջին 45-օրյա ժամանակահատվածում:
Բողոքարկելու իրավունք. Ձեր հարցման կապակցությամբ քայլեր ձեռնարկելուց հրաժարվելու դեպքում՝ մենք ձեզ կտեղեկացնենք մեր որոշման և դրա պատճառների մասին: Եթե ցանկանում եք բողոքարկել մեր որոշումը, խնդրում ենք մեզ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով: Բողոքը ստանալուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում մենք, ի պատասխան ձեր բողոքի, գրավոր կտեղեկացնենք, թե ինչ ենք ձեռնարկել կամ ինչ չենք ձեռնարկել, այդ թվում կայացրած որոշումների պատճառների գրավոր բացատրությունը: Եթե ձեր բողոքարկումը մերժվի, կարող եք դիմել Գլխավոր դատախազին՝ բողոք ներկայացնելու համար:
Ավստրալիայի ռեզիդենտներ
Ձեր մասին անձնական տեղեկությունները մենք հավաքագրում և մշակում ենք 1988թ.՝ Ավստրալիայի գաղտնիության մասին ակտի (Գաղտնիության մասին ակտ) սահմանած պարտավորությունների և պայմանների համաձայն:
Գաղտնիության սույն ծանուցումը համապատասխանում է Գաղտնիության մասին ակտի ծանուցման պահանջներին, մասնավորապես՝ ինչ անձնական տեղեկություններ ենք հավաքագրում ձեզանից, ինչ աղբյուրներից, ինչ նպատակներով և ձեր մասին անձնական տեղեկությունների այլ ստացողները:
Եթե չցանկանաք տրամադրել անձնական տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են համապատասխան նպատակների իրականացման համար, դա կարող է ազդել ծառայություններ մատուցելու մեր կարողության վրա, մասնավորապես.
- առաջարկել ձեր նախընտրելի ապրանքները կամ ծառայությունները,
- արձագանքել ձեր հարցումներին կամ օգնել այդ հարցում,
- կառավարել ձեր հաշիվը մեզ հետ,
- հաստատել ձեր ինքնությունը և պաշտպանել ձեր հաշիվը:
Ցանկացած պահի դուք իրավունք ունեք ձեր մասին անձնական տեղեկություններին հասանելիություն ստանալու կամ դրանք ուղղելու հարցում անել: Կարող եք նման հարցում կատարել՝ կապվելով մեզ հետ՝ օգտագործելով «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՎԵՐԱՆԱՅԵԼ, ԹԱՐՄԱՑՆԵԼ ԿԱՄ ՋՆՋԵԼ ՁԵԶՆԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում տրված կոնտակտային տվյալները։
Եթե ըստ ձեզ մենք անօրինական ենք մշակում ձեր մասին անձնական տեղեկությունները, ապա իրավունք ունեք Ավստրալիայի Գաղտնիության մասին սկզբունքների խախտման վերաբերյալ բողոք ներկայացնել Ավստրալիայի տեղեկատվության հանձնակատարի գրասենյակ:
12. ԱՐԴՅՈՔ ԹԱՐՄԱՑՆՈՒ՞Մ ԵՆՔ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել գաղտնիության այս ծանուցումը: Թարմացված տարբերակը կնշվի թարմացված «Վերանայված» ամսաթվով, և թարմացված տարբերակն ուժի մեջ կմտնի հասանելի դառնալուն պես: Գաղտնիության այս ծանուցման մեջ էական փոփոխություններ անելու դեպքում՝ մենք ձեզ կտեղեկացնենք կա՛մ նման փոփոխությունների մասին ծանուցում հրապարակելով, կա՛մ ուղղակիորեն ձեզ ծանուցում ուղարկելով: Հորդորում ենք ձեզ հաճախակի աչքի անցկացնել գաղտնիության այս ծանուցումը, որպեսզի տեղեկացված լինեք այն մասին, թե ինչպես ենք պաշտպանում ձեր տվյալները:
13. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այս ծանուցման վերաբերյալ հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով, այցելել https://oasisart.am/hy/contact-us/, կամ նամակ ուղարկել հետևյալ հասցեով.
Հայաստանի Թեքեյան մշակութային միություն
Հայաստան, 0025, Երևան, Խանջյան փողոց, 50:
14. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՎԵՐԱՆԱՅԵԼ, ԹԱՐՄԱՑՆԵԼ ԿԱՄ ՋՆՋԵԼ ՁԵԶՆԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ելնելով ձեր երկրում գործող օրենքներից՝ դուք կարող եք իրավունք ունենալ հասանելիություն պահանջել այն անձնական տեղեկություններին, որոնք մենք հավաքագրում ենք ձեզանից, փոխել այդ տեղեկությունները կամ ջնջել դրանք: Ձեր մասին անձնական տեղեկությունները վերանայելու, թարմացնելու կամ ջնջելու հարցում անելու համար այցելեք՝ https://oasisart.am/hy/contact-us/ կամ էլեկտրոնային նամակ գրեք [email protected] հասցեով:
Թխուկների վերաբերյալ քաղաքականություն
Սահմանումներ և առանցքային եզրույթներ
Թխուկների վերաբերյալ քաղաքականության բաժնում ամեն ինչ հնարավորինս պարզ բացատրելու համար այն եզրույթները, որոնց հղում է արվում ամեն անգամ, սահմանվում են հետևյալ կերպ.
- Թխուկ. Վեբ-կայքի կողմից գեներացված և ձեր վեբ-զննարկիչի կողմից պահպանված փոքրածավալ տվյալ է: Այն օգտագործվում է ձեր զննարկիչը նույնականացնելու, վերլուծություններ տրամադրելու և ձեր մասին տեղեկությունները հիշելու համար, ինչպիսիք են լեզվի նախապատվությունը կամ մուտքի տվյալները:
- Ընկերություն. Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը («Ընկերություն», «մենք», «մեր» կամ «մեզ»):
Հասցե՝ Հայաստան, 0025, Երևան, Խանջյան փողոց, 50:
ՀՎՀՀ՝ 01517116
- Oasis High Art. հարթակ, որը ներկայացնում է արվեստագետների ստեղծած գործերը և դյուրացնում է դրանց վաճառքը Օգտատերերին:
- Վեբ-կայք. https://oasisart.am հասցեում գտնվող առցանց հարթակ, որտեղ Օգտատերերը կարող են արվեստի գործերն աչքի անցկացնել և գնել:
- Սարք. Համացանցին միացված ցանկացած սարք, օրինակ՝ հեռախոս, պլանշետ, համակարգիչ կամ որևէ այլ սարք, որը կարելի է օգտագործել՝ Oasis High Art այցելելու և ծառայություններից օգտվելու համար:
- Անձնական տվյալներ. Ցանկացած տեղեկություն, որն ուղղակի, անուղղակի կամ այլ տեղեկության հետ համակցված, ներառյալ անձնական նույնականացման համարը, թույլ է տալիս ճանաչել ֆիզիկական անձին:
- Ծառայություն. վերաբերում է Oasis High Art-ի մատուցած ծառայությանը, որը նկարագրված է այս հարթակի Հիմնական դրույթներ և պայմաններ քաղաքականությունում:
- Երրորդ կողմի ծառայություն. վերաբերում է գովազդատուներին, մրցույթների հովանավորներին, գովազդային և մարքեթինգային գործընկերներին և այլոց, որոնք աջակցում են մեր բովանդակությանը կամ որոնց արտադրանքը կամ ծառայությունները, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել ձեզ:
- Օգտատեր. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մուտք է գործում Վեբ-կայք և օգտվում է դրանից և
- Դուք. անձ կամ կազմակերպություն, որը գրանցվել է Oasis High Art-ում՝ Ծառայություններից օգտվելու համար:
Ներածություն
Թխուկների վերաբերյալ քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես է Oasis High Art-ն իր գործընկերների հետ (միասին «Oasis High Art», «մենք», «մեր» և «մեզ») թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ օգտագործում՝ ճանաչելու ձեզ այն ժամանակ, երբ այցելում եք մեր վեբ-կայք, այդ թվում, առանց սահմանափակման, oasisart.am-ը և ցանկացած հարակից URL-ներ, բջջային կամ տեղայնացված տարբերակներ և հարակից տիրույթներ/ենթատիրույթներ («Վեբ-կայքեր»): Այն բացատրում է, թե ինչ են այդ տեխնոլոգիաները և ինչու ենք մենք դրանք օգտագործում, ինչպես նաև դրանք վերահսկելու տարբերակները:
Ի՞նչ է թխուկը
Թխուկը տեքստային փոքր ֆայլ է, որը պահվում է ձեր համակարգչում կամ համացանցին միացված այլ սարքում՝ ձեր զննարկիչը նույնականացնելու, վերլուծական տվյալներ տրամադրելու, ձեր մասին տեղեկությունները հիշելու համար, ինչպիսիք են, օրինակ, ձեր լեզվի նախապատվությունը կամ մուտքի տվյալները: Դրանք լիովին անվտանգ են և չեն կարող օգտագործվել ծրագրեր աշխատեցնելու կամ ձեր սարքին վիրուսներ փոխանցելու համար:
Ինչու՞ ենք թխուկներ օգտագործում
Մեր վեբ-կայքում մենք առաջին և/կամ երրորդ կողմի թխուկներ ենք օգտագործում տարբեր նպատակներով, օրինակ՝
- մեր վեբ-կայքի գործունեությունը և ֆունկցիոնալությունը հեշտացնելու համար,
- մեր վեբ-կայքից օգտվելու ձեր փորձառությունը բարելավելու և այդտեղ նավարկումն ավելի արագ և հեշտ դարձնելու համար,
- որպեսզի ձեզ համար օգտատիրոջ անհատական փորձ ստեղծելու հնարավորություն ունենանք, և որպեսզի հասկանանք, թե ինչն է ձեզ համար օգտակար կամ հետաքրքիր,
- որպեսզի վերլուծենք, թե ինչպես է օգտագործվում մեր վեբ-կայքը և որքանով կարող ենք բարելավել այն,
- ապագա հեռանկարները վերհանելու և մարքեթինգային ու վաճառքի փոխհարաբերությունները դրա հետ անհատականացնելու համար,
- առցանց գովազդը ձեր հետաքրքրություններին հարմարեցնելու համար:
Ի՞նչ տեսակի թխուկներ է օգտագործում Oasis High Art-ը
Թխուկները կարող են լինել ինչպես սեսիոն, այնպես էլ մշտական: Սեսիոն թխուկը ավտոմատ վերանում է, երբ փակում եք ձեր զննարկիչը: Մշտական թխուկը կմնա մինչև դրա ժամկետի սպառումը, կամ մինչև ջնջեք ձեր թխուկները: Սպառման ժամկետները սահմանվում են հենց թխուկներում. որոշ թխուկների ժամկետները կարող են սպառվել մի քանի րոպեից, իսկ մյուսներինը՝ մի քանի տարուց: Այն թխուկները, որոնք տեղադրել է ձեր այցելած վեբ-կայքը, կոչվում են առաջին կողմի թխուկներ:
Խիստ Անհրաժեշտ թխուկները հարկավոր են մեր վեբ-կայքի գործունեության համար և չեն կարող անջատվել մեր համակարգերում: Դրանք կարևոր են, որպեսզի ձեզ հնարավորություն ընձեռեն նավարկելու վեբ-կայքում և օգտագործելու դրա գործառույթները: Մենք չենք կարող երաշխավորել, որ դուք կկարողանաք օգտվել մեր կայքից, եթե հեռացնեք կամ ապաակտիվացնեք այս թխուկները:
Մեր կայքում օգտագործում ենք թխուկների հետևյալ տեսակները.
Հիմնական թխուկներ
Մենք օգտագործում ենք հիմնական թխուկներ, որպեսզի մեր կայքն աշխատի: Այս թխուկները խիստ անհրաժեշտ են առանցքային այնպիսի գործառույթներ աշխատեցնելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, ցանցի կառավարումը, ձեր թխուկների նախապատվությունները և հասանելիությունը: Առանց դրանց դուք չեք կարողանա օգտվել ամենաանհրաժեշտ ծառայություններից: Դուք կարող եք ապաակտիվացնել դրանք՝ փոխելով ձեր զննարկիչի կարգավորումները, սակայն դա կարող է ազդել Վեբ-կայքերի աշխատանքի վրա:
Կատարողականության և ֆունկցիոնալության թխուկներ
Այս թխուկներն օգտագործվում են մեր վեբ-կայքի կատարողականությունն ու ֆունկցիոնալությունը բարելավելու համար, բայց դրանց օգտագործման համար էական չեն: Սակայն առանց այս թխուկների որոշ գործառույթներ, ինչպիսիք են տեսանյութերը, կարող են անհասանելի դառնալ, կամ ամեն անգամ վեբ-կայք այցելելիս ձեզանից կպահանջվի լրացնել մուտքի ձեր տվյալները, քանի որ մենք չենք կարողանա հիշել, որ դուք նախկինում մուտք եք գործել:
Վերլուծական և անհատականացման թխուկներ
Այս թխուկներն այնպիսի տեղեկություններ են հավաքում, որոնց շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչպես է օգտագործվում մեր կայքը կամ որքանով են արդյունավետ մեր մարքեթինգային արշավները, կամ հնարավորություն ենք ստանում անհատականացնել մեր կայքը ձեզ համար:
Մենք օգտագործում ենք Google Analytics-ի տրամադրած թխուկները՝ ուղղակիորեն վերջնական օգտագործողի զննարկիչներից սահմանափակ տվյալներ հավաքագրելու համար, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես եք օգտագործում մեր կայքը: Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Google-ը հավաքագրում և օգտագործում այս տվյալները կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://www.google.com/policies/privacy/partners/:
Դուք կարող եք հրաժարվել Google-ի կողմից աջակցվող բոլոր վերլուծություններից՝ այցելելով https://tools.google.com/dlpage/gaoptout:
Գովազդային թխուկներ
Այս թխուկները ժամանակի ընթացքում տեղեկություն են հավաքում վեբ-կայքում ձեր առցանց գործունեության մասին: Սա հայտնի է որպես հետաքրքրությունների վրա հիմնված գովազդ: Դրանք նաև կատարում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են նույն գովազդի շարունակական հայտնվելը կանխելը և համոզվելը, որ գովազդները պատշաճ կերպով տեսանելի լինեն գովազդատուներին: Առանց թխուկների, գովազդատուի համար իսկապես դժվար է հասնել իր լսարանին կամ իմանալ, թե քանի գովազդ է ցուցադրվել և մկնիկի քանի կտտոց է արվել:
Երրորդ կողմի թխուկներ
Մեր վեբ-կայքի որոշ թխուկներ Oasis High Art-ի կողմից չեն տեղադրվել: Վեբ-կայքերում գովազդի համար կարող է երրորդ կողմերից ստացված բովանդակություն ներդրված լինել: Երրորդ կողմի ծառայություններ մատուցողները կարող են տեղադրել իրենց սեփական թխուկները ձեր վեբ-զննարկիչում: Երրորդ կողմի ծառայություններ մատուցողները վերահսկում են վերոնշյալ կատարողականության և ֆունկցիոնալության, գովազդի, մարքեթինգի և վերլուծական թխուկներից շատերը: Մենք չենք վերահսկում այս երրորդ կողմի թխուկների օգտագործումը, քանի որ թխուկները հասանելի են միայն այն երրորդ կողմին, որն ի սկզբանե դրանք տեղադրել է:
Ինչպե՞ս կարող եք կառավարել թխուկները
Զննարկիչների մեծ մասը թույլ է տալիս վերահսկել թխուկները իրենց «կարգավորումների» նախապատվությունների միջոցով: Սակայն, եթե սահմանափակեք վեբ-կայքերի՝ թխուկներ տեղադրելու հնարավորությունը, կարող եք վատթարացնել ձեր՝ օգտատիրոջ ընդհանուր փորձը, քանի որ այն այլևս անհատականացված չի լինի ձեզ համար: Այն կարող է նաև խանգարել ձեզ պահպանել անհատականացված այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են մուտքի տվյալները: Զննարկիչներ արտադրողները օգնության էջեր են տրամադրում, որոնք վերաբերում են իրենց արտադրանքներում թխուկների կառավարմանը:
Զննարկիչներ արտադրողներն օգնության էջեր են տրամադրում, որոնք վերաբերում են իրենց արտադրանքներում թխուկների կառավարմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք նայել ստորև:
- Google Chrome
- Mozilla Firefox
- Safari
- Edge
- Opera
Թխուկների և նմանատիպ տեխնոգիաների արգելափակումն ու ապաակտիվացումը
Անկախ գտնվելու վայրից՝ դուք կարող եք նաև կարգավորել ձեր զննարկիչն այնպես, որ այն արգելափակի թխուկները և նմանատիպ տեխնոլոգիաները, սակայն այս գործողությունը կարող է արգելափակել մեր հիմնական թխուկները և թույլ չտալ, որ մեր կայքը ճիշտ աշխատի, իսկ դուք գուցե չկարողանաք ամբողջությամբ օգտվել դրա բոլոր գործառույթներից ու ծառայություններից: Դուք նաև պետք է տեղյակ լինեք, որ ձեր զննարկիչում թխուկներն արգելափակելու դեպքում կարող եք նաև պահպանված որոշ տեղեկություններ կորցնել (օրինակ՝ պահպանված մուտքի տվյալներ, կայքի նախապատվություններ): Տարբեր զննարկիչներ տարբեր կառավարումներ են ձեզ հասանելի դարձնում: Թխուկը կամ թխուկի կատեգորիան ապաակտիվացնելու դեպքում այն չի ջնջվում ձեր զննարկիչից, դուք ինքներդ պետք է դա անեք ձեր զննարկիչում, լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ձեր զննարկիչի օգնության ընտրացանկը:
Փոփոխություններ թխուկների քաղաքականությունում
Մենք կարող ենք փոխել մեր Ծառայությունն ու քաղաքականությունը, և մենք, հնարավոր է, փոփոխություններ անենք Թխուկների քաղաքականությունում, որպեսզի դրանք ճշգրտորեն արտացոլեն մեր Ծառայությունն ու քաղաքականությունը: Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, մենք կտեղեկացնենք ձեզ (օրինակ՝ մեր Ծառայության միջոցով) նախքան Թխուկների քաղաքականությունում փոփոխություններ կատարելը և ձեզ հնարավորություն կտանք ծանոթանալու դրանց՝ նախքան ուժի մեջ մտնելը: Ապա, եթե շարունակեք օգտվել Ծառայությունից, կպարտավորվեք հետևել Թխուկների թարմացված քաղաքականությանը: Եթե ցանկություն չունեք համաձայնել սրան կամ Թխուկների որևէ թարմացված քաղաքականության, կարող եք ջնջել ձեր հաշիվը:
Ձեր համաձայնությունը
Օգտվելով մեր վեբ-կայքից, գրանցելով հաշիվ կամ կատարելով գնումներ՝ սույնով դուք համաձայնում եք մեր՝ Թխուկների քաղաքականությանը և դրա պայմաններին:
Կապ մեզ հետ
Եթե մեր՝ Թխուկների քաղաքականության վերաբերյալ որևէ հարց ունեք, կապվեք մեզ հետ՝ այցելելով՝ https://oasisart.am/hy/contact-us/, կամ էլեկտրոնային նամակ գրելով՝ [email protected] հասցեին:
Թարմացվել է: 09-05-2024 22:16