«Ուրախ օր»
Գին:
Հարցումով- Առկայություն: Առկա չէ
Մարդու հաճելի օրերի լավագույն տպավորություններից են ծովափնյա հիշողությունները: Աշխատանքում ցույց է տրվում առօրյա ուրախ տրամադրության մի դրվագ՝ մարդիկ վայելում են հրաշալի օրվա բերկրանքը: Նրանք բոլորը կտրված են առօրյա խնդիրներից և վայելում են օրվա պարգևը: Երկրոդ պլանում երևացող առագաստներն ավելի կենդանություն և տրամադրություն են հաղորդում աշխատանքին: Նկարը կատարված է յուղաներկով, կտավի վրա: