«Խաղաղ օր»
Գին:
300,000 ֏- Առկայություն: Առկա է
Նկարը կատարված է յուղաներկով, կտավի վրա: Այստեղ լճի ափին երկու ֆիգուրներ են, որոնք գտնվում են տարբեր կեցվածքներով: Մայրը հիացած նայում է տղային, իսկ վերջինս գերված դիտում է ճայերի խաղին: Նրանց միավորում է սերը․ առաջինին՝ զավակի հանդեպ, իսկ մյուսին՝ դեպի ճայերի ազատ թռիչքը: Ստեղծագործությունն իր գունային լուծումով և բարի խորհրդով լավատեսական տրամադրություն է հաղորդում դիտողին: