Մենյու Մենյու
  • Որոնել Որոնել
  • Ցանկալի Ցանկալի
  • Զամբյուղ Զամբյուղ

Վերադարձի և փոխհատուցման քաղաքականություն

Սահմանումներ և առանցքային եզրույթներ 

Վերադարձի և փոխհատուցման քաղաքականության բաժնում ամեն ինչ հնարավորինս պարզ բացատրելու համար՝ այս եզրույթները սահմանվում են հետևյալ կերպ.

  • Ընկերություն. սույն քաղաքականությունում նշված «Ընկերություն», «մենք», «մեր» կամ «մեզ» բառերը վերաբերում են Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը:

Հասցե՝ Հայաստան, 0025, Երևան, Խանջյան փողոց, 50:

ՀՎՀՀ՝ 01517116:
 

  • Oasis High Art. հարթակ է, որը ներկայացնում է արվեստագետների ստեղծած գործերը և դյուրացնում է դրանց վաճառքը Օգտատերերին:
     
  • Վեբ-կայք. https://oasisart.am հասցեում գտնվող առցանց հարթակ, որտեղ Օգտատերերը կարող են արվեստի գործերն աչքի անցկացնել և գնել:
     
  • Հաճախորդ. սույն քաղաքականությունում նշվող «Հաճախորդ», «դուք», «ձեր», «ձեզ» բառերը վերաբերում են հարթակում գնումներ կատարող անձին կամ կազմակերպությանը:
     
  • Սարք. Համացանցին միացված ցանկացած սարք, օրինակ՝ հեռախոս, պլանշետ, համակարգիչ կամ որևէ այլ սարք, որը կարելի է օգտագործել՝ Oasis High Art այցելելու և ծառայություններից օգտվելու համար:
     
  • Ծառայություն. վերաբերում է Oasis High Art-ի մատուցած ծառայությանը, որը նկարագրված է  Դրույթներ և պայմաններ քաղաքականությունում:
     
  • Դուք. անձ կամ կազմակերպություն, որը գրանցվել է Oasis High Art-ում՝ Ծառայություններից օգտվելու համար:
     
  • Արվեստի գործ. սույն քաղաքականությունում նշված «Արվեստի գործ», «ապրանք» բառերը վերաբերում են արվեստի օրիգինալ ցանկացած ստեղծագործության, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, նկարներ, քանդակներ, կրելու համար պատրաստված գործեր, որոնք նախատեսվում են Վեբ-կայքում վաճառելու համար:

Հիմնական դրույթներ

Շնորհակալություն Oasis High Art-ում գնումներ կատարելու համար, որտեղ մենք արվեստի սիրահարներին կապում ենք տաղանդավոր արվեստագետների հետ: Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ Վերադարձի և փոխհատուցման քաղաքականությունը՝ համոզվելու, որ դուք լիովին ծանոթ եք մեր հարթակով արվեստի գործեր գնելիս ձեր իրավունքներին և պարտավորություններին:

Oasis High Art-ում պատվեր կամ գնում կատարելիս՝ դուք համաձայնություն եք տալիս ներքոնշյալ կարգին, ինչպես նաև Oasis High Art-ի Հիմնական դրույթներին և պայմաններին:

Սպառողի իրավունքները սահմանվում և պաշտպանվում են միջազգային օրենքներով և կարգավորումներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությամբ և «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին՝ Հայաստանի օրենքով:

Եթե ձեր գնած արվեստի գործը թերություն ունի, կամ եթե դուք բավարարված չեք, պատվերը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում կարող եք դիմել փոխհատուցման համար և վերադարձնել արվեստի գործը:

Ապրանքը վերադարձնել ցանկանալու դեպքում, խնդրում ենք նկատի ունենալ, որ այն պետք է վերադարձվի մեր ուղարկած փաթեթավորմամբ:

Փոխհատուցում

Oasis High Art-ում մենք խիստ պրոֆեսիոնալ ենք մոտենում որակի ամենաբարձր չափանիշներն ապահովելուն և արվեստի ձեր գործը ստանալու յուրաքանչյուր քայլին: Մենք պահանջկոտ ենք վաճառքի հանված արվեստի գործերն ընտրելիս՝ հավաստիանալով, որ դրանց որակը խիստ բարձրակարգ է:

Ապրանքի պատվերը մշակելուց առաջ՝ մենք որակի մանրազնին ստուգում ենք անցկացնում: Մեծ խնամքով ենք մոտենում արվեստի գործի փաթեթավորմանը։ Միևնույն ժամանակ համոզվում ենք, որ փաթեթավորումն այնքան լավն է, որ արվեստի գործը տեղափոխության ժամանակ չի վնասվի: Այնուամենայնիվ, եթե արվեստի վնասված գործ ստանաք, խնդրում ենք հետևել ստորև թվարկված քայլերին.

Արվեստի վնասված գործ ստանալիս անմիջապես կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Պարզորոշ լուսանկարներ կցեք, որոնք հստակ ցույց են տալիս արվեստի գործի վնասված մաս(եր)ը:

Լուսանկարներն ուսումնասիրելուց և վնասի մանրամասները պարզելուց հետո մենք, հնարավոր է, խնդրենք վերադարձնել արվեստի գործը 7 օրվա ընթացքում՝ մեզ տրամադրելով վերադարձվող առաքանիին հետևելու համարը:

Արվեստի գործը հետ ստանալուն պես՝ մենք կուսումնասիրենք այն, և եթե ամեն ինչ համապատասխանի վերոնշյալ ուղեցույցին, կսկսենք ձեր գնման համար փոխհատուցումը: Փոխհատուցումը կարող է մի քանի օր տևել, սակայն գումարը ստանալիս դուք կծանուցվեք այդ մասին:

Այն դեպքում, երբ արվեստի ընտրված գործն առկա չլինի, կամ մենք խնդիրների հանդիպենք գույքագրման կամ որակի ստուգման ընթացքում, ստիպված կլինենք չեղարկել պատվերը: Այդ մասին ձեզ նախօրոք տեղյակ կպահվի, և դուք փոխհատուցում կստանաք 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաքում

Oasis High Art-ը պատասխանատվություն չի կրում վերադարձի առաքման ծախսերի համար: Ամեն առաքման համար վճարում է հաճախորդը. նույնիսկ եթե ապրանքն անվճար է առաքվել, հաճախորդը պարտավոր է վճարել վերադարձի համար:

Ձեր համաձայնությունը

Օգտվելով մեր վեբ-կայքից, գրանցելով հաշիվ կամ կատարելով գնում՝ դուք սույնով համաձայնություն եք տալիս մեր՝ Վերադարձի և փոխհատուցման քաղաքականությանը և դրա պայմաններին:

Փոփոխություններ Վերադարձի և փոխհատուցման քաղաքականությունում

Մենք պետք է թարմացում, շտկում կամ փոփոխություն անենք սույն փաստաթղթում, որպեսզի դրանք ճշգրտորեն արտացոլեն մեր Ծառայությունն ու քաղաքականությունը: Եթե օրենքն այլ բան չի պահանջում, այդ փոփոխությունները նկատելի հատվածում կտեղադրվեն այստեղ: Ապա, եթե շարունակեք օգտվել Ծառայությունից, կպարտավորվեք հետևել Վերադարձի և փոխհատուցման թարմացված քաղաքականությանը: Եթե համաձայնություն չեք հայտնում սրան կամ Վերադարձի և փոխհատուցման թարմացված քաղաքականությանը, պետք է դադարեք օգտվել մեր ծառայություններից և ջնջեք ձեր հաշիվը՝ էլեկտրոնային նամակով կապվելով մեզ հետ:

Կապ մեզ հետ

Եթե որևէ պատճառով ամբողջությամբ բավարարված չեք մեր տրամադրած ապրանքներով կամ ծառայություններով, անհապաղ կապ հաստատեք մեզ հետ, և մենք կքննարկենք մեր ապրանքի առնչությամբ առաջացած խնդիրները:

Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Հեռախոսահամար՝ +374(10) 552 632

Թարմացվել է Թարմացվել է: 09-05-2024 22:11

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Պահեստային քանակությունը չի բավականացնում