Դրույթներ և պայմաններ
Oasis High Art Հանրային օֆերտա
Բարի գալուստ Oasis High Art: Այս Հանրային օֆերտան նկարագրում է մեր Ծառայությունների օգտագործումը կարգավորող դրույթներն ու պայմանները: Խնդրում ենք մեր հարթակ մուտք գործելուց կամ օգտագործելուց առաջ ուշադիր կարդալ այս դրույթները:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հանրային օֆերտան իրավաբանական պայմանագիր է՝ կնքված Oasis High Art-ի, որը ներկայացնում է Հայաստանի Թեքեյան մշակութային միություն ՀԿ-ն մի կողմից, (այսուհետ՝ Ընկերություն) և ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև, որը մուտք է գործում և օգտագործում է https://oasisart.am վեբ-կայքը (այսուհետ՝ «Օգտատեր», «Դուք», «Ձեր», «Ձեզ») մյուս կողմից, (այսուհետ՝ Կողմեր), որը հանդիսանում է Կողմերի միջև կնքված իրավաբանորեն պարտադիր պայմանագիր՝ դեպի Ծառայություններ մուտքի և դրանց օգտագործման վերաբերյալ:
Հրապարակային օֆերտայի պայմանագիրը հրապարակային է, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դրա պայմանները, անկախ կարգավիճակից (ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռներեց), նույնն են բոլոր Օգտատերերի համար: Դուք հաստատում եք, որ մուտք գործելով Վեբ-կայք, Դուք կարդացել, հասկացել եք այս բոլոր Իրավական պայմանները և համաձայնել եք հետևել դրանց: ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ՁԵԶ ԽՍՏՈՐԵՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԵՎ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ:
Պայմանագրով սահմանված պայմանագրային հարաբերությունները կարգավորելու համար Կողմերը պետք է ընտրեն և, անհրաժեշտության դեպքում, կիրառեն Հայաստանի օրենսդրությունը: Եթե որևէ միջազգային պայմանագրով, որի պարտադիր բնույթը հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ, այլ կանոններ են սահմանվում, քան սահմանված են Հայաստանի օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
Մենք ձեզ նախապես կտեղեկացնենք ձեր կողմից օգտագործվող Ծառայություններում ցանկացած ծրագրված փոփոխության մասին: Փոփոխված Իրավական Պայմաններն ուժի մեջ կմտնեն հրապարակելուց կամ [email protected] հասցեով ծանուցելուց հետո, ինչպես նշված է էլեկտրոնային հաղորդագրության մեջ:
Եթե շարունակեք օգտվել Ծառայություններից որևէ փոփոխության ուժի մեջ մտնելու օրվանից հետո, ուրեմն համաձայն եք հետևել փոփոխված պայմաններին:
Ծառայությունները նախատեսված են առնվազն 18 տարեկան օգտատերերի համար: 18 տարեկանից ցածր անձանց չի թույլատրվում գրանցվել կամ օգտվել Ծառայություններից:
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
- Oasis High Art. հարթակ է, որը ներկայացնում է արվեստագետների ստեղծած գործերը և դյուրացնում է դրանց վաճառքը Օգտատերերին:
- Վեբ-կայք. https://oasisart.am հասցեում գտնվող առցանց հարթակ, որտեղ Օգտատերերը կարող են արվեստի գործերն աչքի անցկացնել և գնել:
- Օգտատեր. ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մուտք է գործում Վեբ-կայք և օգտվում է դրանից:
- Գնորդ. ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Վեբ-կայքում պատվեր է արել:
- Արվեստի գործ. արվեստի օրիգինալ ցանկացած ստեղծագործության, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, նկարներ, քանդակներ, կրելու համար պատրաստված գործեր, որոնք նախատեսվում են Վեբ-կայքում վաճառելու համար:
- Ծառայություններ. գործողություններ՝ կապված Վեբ-կայքում արվեստի գործերի ներկայացման, գովազդի և վաճառքի հետ:
- Արվեստագետ. Վեբ-կայքում վաճառքի հանված Արվեստի գործերի ստեղծող:
- Ընկերություն. Հայաստանի Թեքեյան մշակութային միություն:
Հասցե՝ Հայաստան, 0025, Երևան, Խանջյան փողոց, 50:
ՀՎՀՀ՝ 01517116:
- Ներկայացում. Ծառայությունների վերաբերյալ անմիջապես մեզ ուղարկված ցանկացած հարց, մեկնաբանություն, առաջարկ, գաղափար, կարծիք կամ այլ տեղեկություն:
- Իրավական պայմաններ. դրույթներ և պայմաններ, որոնք կարգավորում են ձեր կողմից մեր Ծառայություններից օգտվելը:
3. ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Oasis High Art-ը որպես միջնորդ է ծառայում՝ անկախ արվեստագետների անունից արվեստի գործերի ներկայացումը, մարքեթինգը և վաճառքը հեշտացնելու համար: Oasis High Art-ն իր հարթակում ներկայացված արվեստի նմուշների հանդեպ սեփականության իրավունքի չի հավակնում: Փոխարենը, ընկերությունը արտոնագրային պայմանագրեր է կնքում առանձին արվեստագետների հետ՝ տրամադրելով հարթակում նրանց արվեստի գործերը ներկայացնելու, շուկայավարելու, տեղ հասցնելու և վաճառելու բացառիկ իրավունքներ:
Ծառայություններում առկա արվեստի գործերի գույները, նկարագիրը, առանձնահատկությունները և մանրամասները հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով մենք ջանք չենք խնայում: Այնուամենայնիվ, մենք չենք երաշխավորում, որ ապրանքների գույները, նկարագիրը, առանձնահատկությունները և մանրամասները կլինեն ճշգրիտ, ամբողջական, հուսալի, պատեհաժամ կամ զերծ այլ սխալներից, ուստի ձեր էկրանը կարող է ճշգրիտ չարտացոլել ապրանքի իրական գույներն ու մանրամասները:
Բոլոր ապրանքների առկայությունը պայմանական է, և մենք չենք կարող երաշխավորել, որ ապրանքները կլինեն պահեստում: Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնելու ցանկացած ապրանք վաճառքը ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով: Բոլոր ապրանքների գները ենթակա են փոփոխման։
Ծառայություններից օգտվելիս տրամադրված տեղեկությունները նախատեսված չեն որևէ անձի կամ կազմակերպության կողմից այնպիսի իրավասության ենթակա տարածքում կամ երկրում տարածելու կամ օգտագործելու համար, որտեղ այդ տարածումը կամ օգտագործումը կհակասեն օրենսդրությանը կամ իրավական ակտերին, կամ որը մեզնից գրանցում կպահանջի այդ իրավասության ենթակա տարածքում կամ երկրում։ Հետևաբար այն անձինք, որոնք նախընտրում են այլ վայրերից օգտվել Ծառայություններից, դա անում են իրենց նախաձեռնությամբ և միանձնյա պատասխանատվություն են կրում տեղական օրենսդրությանը համապատասխանելու համար, եթե և այնքանով, որքանով կիրառելի է տեղական օրենսդրությունը։
4. ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք պարտավոր ենք՝
- Կայքում վաճառքի հանված Արվեստի գործերի մասին ճշգրիտ և արդի տեղեկատվության տրամադրել:
- Համոզվել, որ նախքան առաքումը Արվեստի բոլոր գործերի որակը, վիճակը և թերությունների առկայությունը մանրակրկիտ ստուգվեն:
- Պատվերները մշակել և Արվեստի գնված գործերը ժամանակին առաքել:
- Օգտատերերին հաճախորդների աջակցություն տրամադրել:
- Օգտատերերի վերաբերյալ տեղեկությունների անվտանգություն և գաղտնիություն ապահովել:
5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մենք իրավունք ենք վերապահում, բայց չենք պարտավորվում՝
(1) վերահսկել Ծառայությունները սույն Իրավական պայմանների խախտումների համար.
(2) ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ յուրաքանչյուրի դեմ, ով մեր հայեցողությամբ խախտում է օրենքը կամ սույն Իրավական պայմանները, այդ թվում՝ առանց սահմանափակման՝ նման օգտատիրոջ մասին հայտնելով իրավապահ մարմիններին.
(3) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակման՝ մերժել, արգելել մուտքը, սահմանափակել հասանելիությունը կամ կասեցնել (որքանով հնարավոր է տեխնոլոգիական առումով) ձեր ունեցած ներդրումը կամ դրա որևէ մասը,
(4) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակման, ծանուցման կամ պարտավորության՝ Ծառայություններից հեռացնել կամ այլ կերպ կասեցնել բոլոր այն ֆայլերն ու բովանդակությունը, որոնք չափից ավելի մեծ են կամ որևէ կերպ ծանրաբեռնում են մեր համակարգերը, և
(5) այլ կերպ կառավարել Ծառայություններն այնպես, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և սեփականությունը և հեշտացնենք Ծառայությունների պատշաճ գործունեությունը:
6. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Օգտվելով Ծառայություններից՝ դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ.
(1) ձեր ներկայացրած գրանցման բոլոր տեղեկությունները կլինեն ճշմարիտ, ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական,
(2) կպահպանեք նման տեղեկությունների ճշգրտությունը և անհրաժեշտության դեպքում անհապաղ կթարմացնեք գրանցման մասին տեղեկությունները,
(3) դուք իրավասու եք և համաձայնում եք պահպանել սույն Իրավական պայմանները,
(4) դուք անչափահաս չեք այն իրավասության ենթակա տարածքում, որտեղ բնակվում եք.
(5) մուտք չեք գործի Ծառայություններ ավտոմատացված կամ ոչ մարդկային միջոցներով, լինի դա բոտ, գրվածք կամ այլ կերպ,
(6) Դուք չեք օգտագործի Ծառայությունները որևէ անօրինական կամ չարտոնված նպատակի համար և
(7) Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը չի խախտի որևէ գործող օրենք կամ կանոնակարգ:
Ձեր կողմից իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ, ոչ ընթացիկ կամ թերի որևէ տեղեկություն տրամադրելու դեպքում՝ մենք իրավունք ունենք կասեցնելու կամ դադարեցնելու ձեր հաշիվը և արգելելու Ծառայությունների (կամ դրանց որևէ մասի) ընթացիկ կամ ապագա օգտագործումը:
7. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՆՑՈՒՄ
Ձեզանից կարող է գրանցում պահանջվել՝ Ծառայություններից օգտվելու համար: Դուք համաձայնում եք գաղտնի պահել ձեր գաղտնաբառը և պատասխանատվություն կկրեք ձեր հաշվի և գաղտնաբառի օգտագործման համար: Հաշիվ ստեղծելու համար պետք է ունենաք էլեկտրոնային եզակի, վավեր հասցե: Հաշիվները հնարավոր չէ համօգտագործել: Ձեր հաշիվը և գաղտնաբառը միայն ձեր անձնական օգտագործման համար են և պետք է գաղտնի մնան:
Ձեր հաշիվը ծառայում է որպես միջոց՝ հետևելու ձեր պատվերներին և կառավարելու ձեր փոխգործակցությունը Oasis High Art-ի հետ: Կարևոր է ապահով պահպանել ձեր հաշվի տեղեկությունները և չկիսել ձեր մուտքի մանրամասները:
8. ԳՆՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ
Ձեզ ենք առաջարկում վճարման ապահով գործընթաց՝ ձեր հարմարության համար: Մենք բանկային քարտի վերաբերյալ տեղեկություններն անմիջականորեն չենք հավաքագրում մեր կայքում: Փոխարենը բոլոր վճարումներն հուսալիորեն մշակվում են բանկի էջում, և վճարումը սկսվում է բանկի հաստատումից հետո միայն: Վճարման ընդունելի ձևերն են.
- Visa
- Mastercard
- American Express
Գնում կատարելով Վեբ-կայքով՝ դուք համաձայնություն եք տալիս տրամադրելու գնման և հաշվին առնչվող ընթացիկ, ամբողջական և ճիշտ տեղեկություններ: Պահանջվող ցանկացած վաճառքի հարկ կավելացվի գնման գնին: Գները ենթակա են փոփոխման: Բոլոր գործարքները կատարվում են գնորդի բնակության վայրում գործող ազգային արժույթով:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժելու արվածցանկացած պատվեր:
Ըստ մեր հայեցողության՝ կարող ենք սահմանափակել կամ չեղարկել մեկ անձի, [H11] [AG2] կողմից կամ մեկ պատվերի շրջանակում ձեռքբերված գնումը: Սույն սահմանափակումները կարող են ներառել այնպիսի պատվերներ, որոնք տեղադրվել են հաճախորդի միևնույն հաշվով կամ նրա անվան տակ, վճարման միևնույն միջոցով և/կամ այնպիսի պատվերներ, որոնք կիրառում են վճարման և առաքման միևնույն հասցեն: Մենք իրավունք ենք վերապահում սահմանափակելու կամ արգելելու այնպիսի պատվերներ, որոնք, ըստ մեր դատողության, կատարվել են դիլերների, վերավաճառողների կամ դիստրիբյուտորների կողմից:
9. ԱՌԱՔՈՒՄ, ՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ
Առաքում աշխարհով մեկ.
Ձեզ ենք առաջարկում աշխարհով մեկ առաքում՝ երրորդ կողմ հանդիսացող մատակարարի միջոցով, որը պատասխանատու կլինի արվեստի գործերի առաքման համար: Առաքման արժեքը հաշվարկվում է ավտոմատ՝ հիմնվելով ձեր գտնվելու վայրի վրա, և նշվում է ապրանքի էջում:
Հաջողությամբ կատարված գնումից հետո մենք կկազմակերպենք արվեստի գործի ուղիղ առաքումն արվեստանոցից: Հավաստիացնում ենք, որ արվեստի բոլոր գործերի որակը, վիճակը և հնարավոր թերությունները մանրակրկիտ ստուգվում են նախքան առաքումը:
Արվեստի գործի ստուգման և առաքման երաշխիք.
Որակի ստուգում. Նախքան առաքելը՝ արվեստի գնված գործը ենթարկվում է որակի համապարփակ ստուգման: Մեր լիազորված թիմը ստուգում է՝ որոշելու համապատասխանությունը որակի ամենաբարձր չափանիշներին: Մենք մանրակրկիտ զննության ենք ենթարկում արվեստի գործը՝ երաշխավորելու նրա որակը, վիճակը և թերությունների բացակայությունը:
Փաթեթավորման հաղորդակարգ. Որակի ստուգումից հետո արվեստագետը կամ արվեստանոցը զբաղվում է առաջնային փաթեթավորմամբ, ապա մենք, նախքան առաքելը, անվտանգ փաթեթավորում ենք ապահովում:
Տեսափաստաթղթավորում. Որակի ստուգման ու փաթեթավորման ընթացքը տեսագրվում է: Այդ տեսագրությունը ներառում է առանցքային այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են արվեստի գործի վիճակը, փաթեթավորման ընթացակարգը և որակի ապահովման գործընթացին նպաստող մանրամասներ: Տեսափաստաթղթերը փոխանցվում են գնորդին՝ գնման ժամանակ տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով:
Ծանուցում գնորդին. Խնդիրներ, շեղումներ վերհանելու դեպքում կամ տեսագրությունը ստանալիս՝ գնորդին տրամադրվում է 24-ժամյա ժամանակամիջոց՝ էլեկտրոնային փոստով ստացված հաղորդագրությանը պատասխանելու համար: Այդ ժամանակամիջոցի ընթացքում գնորդին առաջարկվում է հստակ ձևակերպել արվեստի ստացվելիք գործի առնչությամբ առաջացած բողոքները կամ նկատառումները:
Չպատասխանելու դեպքում. Սահմանված ժամանակամիջոցից՝ 24 ժամից հետո գնորդի կողմից նկատառումների բացակայության դեպքում մենք, առաքման նպատակով, փոխանցում ենք արվեստի փաթեթավորված գործը երրորդ կողմ հանդիսացող մատակարարին: Փաթեթը հանձնելու ամսաթիվը և ժամը փաստաթղթավորված է որոշ լուսանկարներում:
Արվեստի գործն ուղարկելուց հետո մենք Գնորդին այն հետևելու համար տեղեկություն ենք տրամադրում: Նշված փոստային բաժանմունքում արվեստի գործը ստանալուց հետո՝ Գնորդը պատասխանատվություն է կրում սահմանված ժամկետում փաթեթը վերցնելու համար:
Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք, կապված միջազգային որոշ առաքումների հետ, կարող ենք ենթարկվել բազմաթիվ օրենքների և սահմանափակումների, իսկ դուք՝ լրացուցիչ հարկերի և տուրքերի, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Նման դեպքերում դուք պարտավոր եք ենթարկվել ձեր բնակության երկրում գործող օրենքներին և պատասխանատվություն կրել նման լրացուցիչ ծախսերի և հարկերի համար:
Առաքման ուշացում.
Առաքումը որևէ պատճառով ուշանալու դեպքում՝ հնարավորինս շուտ այդ մասին տեղյակ կպահենք ձեզ և կհայտնենք առաքման վերանայված սպասվելիք ամսաթիվը:
Վերադարձ.
Խնդրում ենք որևէ գնում կատարելուց առաջ աչքի անցկացնել մեր՝ Վեբ-կայքում https://oasisart.am/return-and-refunds-policy/ տեղադրված Վերադարձի քաղաքականությունը:
10. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Մեր մտավոր սեփականությունը.
Մենք մեր Ծառայություններում մտավոր սեփականության բոլոր իրավունքների սեփականատերը կամ արտոնագրեր կրողն ենք, ներառյալ բոլոր կոդերը, տվյալների բազաները, ֆունկցիոնալությունը, ծրագրակազմը, վեբ-կայքերի ձևավորումը, ձայնա-տեսանյութերը, տեքստը, լուսանկարները և գրաֆիկան Ծառայություններում (միասին՝ «Բովանդակություն» ), ինչպես նաև դրանցում պարունակվող ապրանքային նշանները, սպասարկման նշանները և տարբերանշանները («Նշաններ»):
Մեր Բովանդակությունը և Նշանները պաշտպանված են հեղինակային իրավունքի և ապրանքային նշանների մասին օրենքներով (և մտավոր սեփականության իրավունքի տարբեր այլ իրավունքներով և անբարեխիղճ մրցակցության մասին օրենքներով) և Հայաստանում և ամբողջ աշխարհում գործող պայմանագրերով:
Բովանդակությունը և Նշանները ներկայացվում են «ԻՆՉՊԵՍ ԿԱ» Ծառայություններում կամ դրանց միջոցով միայն ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման նպատակով:
Արվեստի գործերի նկատմամբ սեփականության իրավունք.
Գնորդը, Հարթակի միջոցով արվեստի գործ գնելուց հետո, արվեստի ֆիզիկական գործի նկատմամաբ սեփականության իրավունք է ձեռք բերում:
Մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ, բայց չսահմանափակվելով հեղինակային և վերարտադրման իրավունքներով, մնում են բացառապես համապատասխան Արվեստագետներին:
Արվեստագետների մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են գործող օրենսդրությամբ: Արվեստի գործերի չարտոնված օգտագործում, վերարտադրում կամ տարածում առանց Արվեստագետի հստակ համաձայնության՝ խստիվ արգելվում է:
Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը
Սույն Իրավական պայմանները, պատշաճ կատարելու դեպքում, այդ թվում ստորև «ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժինը ՝ մենք ձեզ տրամադրում ենք ոչ բացառիկ, չփոխանցելի, չեղյալ համարվող հնարավորություն՝ Ծառայություններ մուտք գործելու բացառապես ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար:
Բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են այս բաժնում կամ մեր Իրավական պայմաններում, ոչ Ծառայությունների որևէ մաս, ոչ էլ Բովանդակությունը կամ Նշանները չեն կարող պատճենվել, վերարտադրվել, համախմբվել, վերահրատարակվել, վերբեռնվել, տեղադրվել, հրապարակայնորեն ցուցադրվել, կոդավորվել, թարգմանվել, փոխանցվել, տարածվել, վաճառվել, արտոնագրվել կամ այլ կերպ օգտագործվել առևտրային որևէ նպատակի համար՝ առանց մեր նախնական գրավոր թույլտվության:
Եթե ցանկանում եք օգտվել Ծառայություններից, Բովանդակությունից կամ Նշաններից այլ կերպ, քան նշված է այս բաժնում կամ մեր Իրավական պայմանների այլ կետերում, ապա խնդրում ենք ուղղել ձեր հարցումը՝ [email protected]: Եթե մենք երբևէ թույլտվություն տանք հրապարակելու, վերարտադրելու կամ հրապարակայնորեն ցուցադրելու մեր Ծառայությունների կամ Բովանդակության որևէ մասը, ապա դուք պետք է մեզ ճանաչեք որպես Ծառայությունների, Բովանդակության կամ Նշանների սեփականատերեր կամ արտոնագրողներ և այնպես անեք, որ մեր Բովանդակությունը տեղադրելիս, վերարտադրելիս կամ ցուցադրելիս հեղինակային իրավունքի կամ սեփականության մասին ծանուցումը հայտնվի կամ տեսանելի լինի:
Մենք մեզ ենք վերապահում բոլոր այն իրավունքները, որոնք չենք տրամադրել ձեզ Ծառայությունների, Բովանդակության և Նշանների վերաբերյալ:
Մտավոր սեփականության այս իրավունքների ցանկացած խախտում կհանդիսանա մեր Իրավական պայմանների էական խախտում, և մեր Ծառայություններից օգտվելու ձեր իրավունքը անմիջապես կդադարեցվի:
Ձեր ներկայացումները
Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել այս և «ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժինը, նախքան մեր Ծառայություններից օգտվելը, հասկանալու համար (ա) այն իրավունքները, որոնք տալիս եք մեզ և (բ) այն պարտավորությունները, որոնք դուք ունեք Ծառայությունների միջոցով որևէ բովանդակություն հրապարակելիս կամ վերբեռնելիս:
Ներկայացումներ. Ուղարկելով մեզ Ծառայությունների («Ներկայացումներ») վերաբերյալ որևէ հարց, մեկնաբանություն, առաջարկ, գաղափար, արձագանք կամ այլ տեղեկություն՝ դուք համաձայնում եք մեզ վերագրել այդ Ներկայացման մեջ մտավոր սեփականության բոլոր իրավունքները: Դուք համաձայնում եք, որ այդ Ներկայացումը մեզ պատկանի, և մենք իրավունք ունենանք այն անսահմանափակ օգտագործելու և տարածելու ցանկացած օրինական առևտրային կամ այլ նպատակով, առանց ձեզ ներկայացնելու և փոխհատուցելու:
Ծառայությունների որևէ մասի միջոցով մեզ Ներկայացումներ ուղարկելով՝ դուք՝
- հաստատում եք, որ կարդացել և համաձայն եք մեր «ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժնին և Ծառայությունների միջոցով չեք ուղարկի, հրապարակի, վերբեռնի կամ փոխանցի որևէ Ներկայացում, որն ապօրինի, անհանգստացնող, ատելությամբ լի, վնասակար, զրպարտող, անպարկեշտ, ծաղրող, վիրավորական, խտրական, սպառնալի է որևէ անձի կամ խմբի նկատմամբ, սեռականորեն բացահայտ, կեղծ, ոչ ճշգրիտ, սուտ կամ մոլորեցնող է՝ գործող օրենսդրությամբ թույլատրելի չափով, հրաժարվում եք նման Ներկայացումների հանդեպ որևէ բարոյական իրավունքից,
- երաշխավորում եք, որ ցանկացած այդպիսի Ներկայացում բնօրինակն է, կամ որ դուք անհրաժեշտ իրավունքներ և արտոնագրեր ունեք՝ նման Ներկայացումներ ներկայացնելու համար, և որ դուք լիակատար իրավասություն ունեք մեզ տրամադրելու վերոնշյալ իրավունքները՝ կապված ձեր Ներկայացումների հետ և
- երաշխավորում և հաստատում եք, որ ձեր Ներկայացումները գաղտնի տեղեկատվություն չեն:
- Դուք միանձնյա պատասխանատու եք ձեր Ներկայացումների համար և հստակ համաձայնում եք փոխհատուցել մեզ որևէ և բոլոր կորուստների համար, որոնք մենք կարող ենք կրել ձեր կողմից (ա) այս բաժինը, (բ) որևէ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքները կամ (գ) գործող օրենսդրությունը խախտելու պատճառով:
11. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել Ծառայությունները որևէ այլ նպատակով, քան այն, ինչի համար մենք հասանելի ենք դարձնում Ծառայությունները: Ծառայությունները չեն կարող օգտագործվել որևէ առևտրային նպատակով, բացառությամբ այնպիսիններից, որոնք հատուկ հավանություն են ստացել կամ հաստատվել են մեր կողմից:
Որպես Ծառայություններից օգտվող, դուք համաձայնում եք՝
- Համակարգված կերպով չկորզել տվյալներ կամ այլ բովանդակություն Վեբ-կայքից՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքածու, կազմարկում, տվյալների բազա կամ գրացուցակ ստեղծելու կամ կազմելու համար՝ առանց մեր գրավոր թույլտվության:
- Չխաբել, չխորամանակել կամ չմոլորեցնել մեզ և այլ օգտատերերին, և հատկապես հաշվին վերաբերող գաղտնի տեղեկություններ, օրինակ՝ օգտատերերի գաղտնաբառերն իմանալու որևէ փորձ անել:
- Չշրջանցել, չապաակտիվացնել կամ այլ կերպ չմիջամտել Վեբ-կայքի անվտանգությանն առնչվող գործառույթներին, այդ թվում այնպիսի գործառույթներ, որոնք կանխում կամ սահմանափակում են Բովանդակության օգտագործումը կամ պատճենումը կամ սահմանափակում են Վեբ-կայքի և/կամ դրանում առկա Բովանդակության օգտագործումը:
- Չանարգել, չարատավորել կամ այլ կերպ չվնասել, մեր կարծիքով, մեզ և/կամ Վեբ-կայքին:
- Չօգտագործել Վեբ-կայքից կամ մեր Ծառայություններից ստացված որևէ տեղեկություն՝ այլ անձի հետապնդելու, վիրավորելու կամ վնասելու համար:
- Չօգտվել մեր աջակցության ծառայություններից ոչ պատշաճ կերպով կամ չներկայացնել չարաշահումների կամ սխալ վարքագծի մասին կեղծ հաղորդումներ:
- Չօգտվել Ծառայություններից գործող օրենսդրությանը կամ կանոններին չհամապատասխանող եղանակով:
- Չզբաղվել Ծառայությունների չթույլատրված ֆրեյմինգով կամ հղումներ տեղադրելով:
- Չփորձել նմանակել մեկ այլ օգտատիրոջ կամ անձի կամ օգտագործել այլ օգտատիրոջ օգտանունը:
- Չվերբեռնել կամ չփոխանցել (կամ չփորձել վերբեռնել կամ փոխանցել) որևէ նյութ, որը գործում է որպես տեղեկատվության հավաքման կամ փոխանցման պասիվ կամ ակտիվ մեխանիզմ, այդ թվում՝ առանց սահմանափակման, դատարկ, գրաֆիկական փոխանակման ձևաչափեր («gifs»), 1x1 պիքսել, վեբ-«բզեզներ», թխուկներ, կամ այլ նմանատիպ սարքեր (երբեմն կոչվում են «լրտեսող ծրագրեր» կամ «հավաքման պասիվ մեխանիզմներ» կամ «pcms»):
- Չխոչընդոտել, չխանգարել կամ ավելորդ բեռ չստեղծել Ծառայությունների կամ Ծառայություններին միացված ցանցերի կամ ծառայությունների վրա:
- Չհետապնդել, չզայրացնել, չվախեցնել կամ չսպառնալ մեր աշխատակիցներից կամ գործակալներից որևէ մեկին, որը Ծառայությունների որևէ մաս ձեզ է տրամադրում:
- Չփորձել շրջանցել Ծառայությունների որևէ միջոց, որը նախատեսված է Ծառայությունների կամ Ծառայությունների որևէ մասի մուտքը կանխելու կամ սահմանափակելու համար:
- Չպատճենել կամ չհարմարեցնել Վեբ-կայքի ծրագրակազմը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Flash, PHP, HTML, JavaScript կամ այլ կոդերով:
- Բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է գործող օրենսդրությամբ, չվերծանել, չապակոմպիլացնել, չապամոնտաժել կամ ինժեներական վերլուծության չենթարկել որևէ ծրագրակազմ, որը կազմում է, կամ ինչ-որ կերպ հանդիսանում է Ծառայությունների մի մասը:
- Չօգտագործել, չգործարկել, չմշակել կամ չտարածել որևէ ավտոմատացված համակարգ, ներառյալ՝ առանց սահմանափակումների, որևէ spider, robot, cheat utility, scraper կամ offline reader, որը մուտք է գործում Ծառայություններ, կամ օգտագործում կամ գործարկում է որևէ չարտոնված գրվածք կամ այլ ծրագրակազմ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է ստանդարտ որոնման համակարգի կամ համացանցի զննարկիչի օգտագործման արդյունք լինել:
- Ծառայություններից գնումներ կատարելու համար չօգտագործել գնման գործակալ:
- Չիրականացնել Ծառայությունների չարտոնված օգտագործում, այդ թվում օգտատերերի օգտանունների կամ էլեկտրոնային հասցեների հավաքագրումը էլեկտրոնային կամ այլ միջոցներով՝ չպահանջված էլեկտրոնային նամակներ ուղարկելու կամ ավտոմատացված միջոցներով կամ կեղծ պատրվակով օգտատերերի հաշիվներ ստեղծելու նպատակով:
- Չօգտագործել Ծառայությունները որպես մեզ հետ մրցակցելու միջոց կամ այլ կերպ չօգտագործել Ծառայությունները և/կամ Բովանդակությունը եկամուտ գեներացնող գործունեության կամ առևտրային ձեռնարկության համար:
- Չօգտագործել Ծառայությունները ապրանքներ և ծառայություններ գովազդելու կամ առաջարկելու համար:
12. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Վեբ-կայքն օգտատերերին չի առաջարկում բովանդակություն ներկայացնել կամ տեղադրել:
13. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք մուտք գործել, պահպանել, մշակել և օգտագործել որևէ տեղեկություն և անձնական տվյալ, որը դուք տրամադրում եք՝ հետևելով Գաղտնիության քաղաքականության պայմաններին և ձեր ընտրությանը (ներառյալ կարգավորումները):
Ծառայությունների վերաբերյալ առաջարկություններ կամ այլ արձագանքներ ներկայացնելով՝ դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել և տարածել նման արձագանքները ցանկացած նպատակով՝ առանց ձեզ փոխհատուցման:
14. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՎԵԲ-ԿԱՅՔԵՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծառայությունները կարող են պարունակել (կամ ձեզ կարող են ուղարկվել Վեբ-կայքի միջոցով) հղումներ դեպի այլ վեբ-կայքեր («Երրորդ կողմի վեբ-կայքեր»), ինչպես նաև հոդվածներ, լուսանկարներ, տեքստեր, գրաֆիկա, նկարներ, ձևավորում, երաժշտություն, ձայն, տեսանյութ, տեղեկություն, հավելվածներ, ծրագրակազմ և այլ բովանդակություն կամ առարկաներ, որոնք պատկանում են կամ ծագում են երրորդ կողմերից («Երրորդ կողմի բովանդակություն»): Նման երրորդ կողմի վեբ-կայքերը և երրորդ կողմի բովանդակությունը մենք ճշգրտության, համապատասխանության կամ ամբողջականության տեսանկյունից չենք հետաքննում, մշտադիտարկում կամ ստուգում և պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի վեբ-կայքի համար, որը հասանելի է Ծառայությունների միջոցով, կամ որևէ երրորդ կողմի բովանդակության համար, որը հրապարակված է, հասանելի է Ծառայությունների միջոցով կամ տեղադրված է դրանցում, ներառյալ բովանդակությունը, ճշգրտությունը, վիրավորելու աստիճանը, կարծիքները, հուսալիությունը, գաղտնիության գործելակերպը կամ այլ քաղաքականություն, որոնք պարունակում են երրորդ կողմի վեբ-կայքերում կամ նրանց բովանդակությունում: Երրորդ կողմի վեբ-կայքի կամ երրորդ կողմի բովանդակության ներառումը, հղումը, օգտագործումը կամ տեղադրումը թույլ տալը չի ենթադրում, որ մենք հաստատում և հավանություն ենք տալիս դրան: Եթե որոշում եք լքել Ծառայությունները և մուտք գործել երրորդ կողմի վեբ-կայքեր կամ օգտագործել կամ տեղադրել երրորդ կողմի բովանդակություն, ապա դա անում եք ձեր պատասխանատվությամբ, և պետք է իմանաք, որ այս Իրավական պայմաններն այլևս կիրառելի չեն: Դուք պետք է վերանայեք ցանկացած վեբ-կայքի կիրառելի պայմաններն ու քաղաքականությունը, այդ թվում գաղտնիության և տվյալների հավաքագրման պրակտիկան, ուր դուք տեղափոխվում եք Ծառայություններից, կամ որն առնչվում է որևէ հավելվածի հետ, որը դուք օգտագործում կամ տեղադրում եք Ծառայություններից: Երրորդ կողմի կայքերի միջոցով կատարած ցանկացած գնում կլինի այլ կայքերի և այլ ընկերությունների միջոցով, և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում նման գնումների առնչությամբ, որոնք բացառապես ձեր և համապատասխան երրորդ կողմի միջև են: Դուք համաձայնում և ընդունում եք, որ մենք հավանություն չենք տալիս երրորդ կողմի կայքերում առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին, և մենք մեղավոր չենք նման ապրանքների կամ ծառայությունների գնման հետևանքով առաջացած վնասի համար: Բացի այդ, մենք մեղավոր չենք ձեր կողմից կրած որևէ կորստի կամ ձեզ պատճառված վնասի համար, որը կապված է կամ ինչ-որ կերպ արդյունք է Երրորդ կողմի բովանդակության կամ երրորդ կողմի կայքերի հետ շփումից:
15. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք հոգում ենք տվյալների գաղտնիության և անվտանգության մասին: Խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը՝ https://oasisart.am/privacy-policy/: Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականությանը, որը ներառված է սույն Իրավական պայմաններում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ծառայությունները տեղակայված են Միացյալ Նահանգներում: Եթե մուտք գործեք Ծառայություններ աշխարհի այլ տարածաշրջանից՝ անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման կամ բացահայտման վերաբերյալ օրենքներով կամ այլ պահանջներով, որոնք տարբերվում են Միացյալ Նահանգների գործող օրենսդրությունից, ապա Ծառայությունների շարունակական օգտագործման միջոցով դուք փոխանցում եք ձեր տվյալները Միացյալ Նահանգներ, և ուղղակիորեն համաձայնում եք, որ ձեր տվյալները փոխանցվեն և մշակվեն Միացյալ Նահանգներում:
16. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Սույն Իրավական պայմանները կմնան ուժի մեջ և կգործեն այնքան ժամանակ, որքան դուք օգտվում եք Ծառայություններից: ԱՌԱՆՑ ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԴՐՈՒՅԹ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ՝ ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՄԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ՄԵՐԺԵԼՈՒ ՄՈՒՏՔԸ ԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ՈՐՈՇ IP ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ) ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁԻ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ՝ ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՈՐԵՎԷ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԵՐԱՇԽԻՔԻ ԿԱՄ ԿՈՎԵՆԱՆՏԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ: ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՐ ՕԳՏՎԵԼԸ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՋՆՋԵԼ ՁԵՐ ՀԱՇԻՎԸ ԵՎ ՁԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ:
ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՐ ՕԳՏՎԵԼԸ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՋՆՋԵԼ ՁԵՐ ՀԱՇԻՎԸ ԵՎ ՁԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ, ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՄԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ:
Եթե որևէ պատճառով դադարեցնենք կամ կասեցնենք ձեր հաշիվը, ապա ձեզ կարգելվի գրանցվել և ստեղծել նոր հաշիվ ձեր անունով, կեղծ կամ փոխառված անունով կամ որևէ երրորդ կողմի անունով, նույնիսկ եթե դուք հանդես եք գալիս երրորդ կողմի անունից: Ի լրումն ձեր հաշիվը դադարեցնելու կամ կասեցնելու, մենք իրավունք ենք վերապահում համապատասխան իրավական գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ առանց սահմանափակման, քաղաքացիական, քրեական և դատական հայցեր:
17. ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴԱՀԱՏՈՒՄՆԵՐ
Մենք ցանկացած ժամանակ, ցանկացած պատճառով, մեր հայեցողությամբ, առանց ծանուցման իրավունք ենք վերապահում փոխել, ձևափոխել կամ հեռացնել Ծառայությունների բովանդակությունը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր չենք թարմացնելու մեր Ծառայությունների վերաբերյալ որևէ տեղեկություն: Մենք նաև իրավունք ենք վերապահում ցանկացած պահի ձևափոխել կամ դադարեցնել Ծառայություններն ամբողջությամբ կամ դրանց մի մասը՝ առանց ծանուցման: Մենք պատասխանատվություն չենք կրի ձեր կամ որևէ երրորդ կողմի առաջ Ծառայությունների որևէ ձևափոխության, գնի փոփոխության, կասեցման կամ դադարեցման համար:
Մենք չենք կարող երաշխավորել, որ Ծառայությունները միշտ հասանելի կլինեն: Մենք կարող ենք բախվել սարքակազմի, ծրագրակազմի կամ այլ խնդիրների, կամ Ծառայությունների հետ կապված սպասարկման անհրաժեշտության, ինչի արդյունքում ընդհատումներ, ուշացումներ կամ սխալներ կարող են լինել: Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ կամ ցանկացած պատճառով՝ առանց ձեզ ծանուցելու, փոխելու, վերանայելու, թարմացնելու, կասեցնելու, դադարեցնելու կամ այլ կերպ ձևափոխելու Ծառայությունները: Դուք համաձայնում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի, վնասի կամ անհարմարության համար, որը կարող է առաջանալ Ծառայություններ մուտք գործելու կամ դրանցից օգտվելու՝ ձեր անկարողության պատճառով, Ծառայությունների պարապուրդի կամ դադարեցման ժամանակ: Սույն Իրավական պայմաններում ոչինչ չի կարող մեզ պարտավորեցնել պահպանել և աջակցել Ծառայությունները կամ տրամադրել դրանց հետ կապված ուղղումներ, թարմացումներ կամ թողարկումներ:
18. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ
Սույն Իրավական պայմանները կարգավորվում և սահմանվում են Հայաստանի օրենսդրությանը համապատասխան: Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը և դուք անվերապահորեն համաձայնում եք, որ Հայաստանի դատարանները բացառիկ իրավասություն կունենան լուծելու ցանկացած վեճ, որը կծագի սույն Իրավական պայմանների հետ կապված:
19. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Ոչ պաշտոնական բանակցություններ
Ձեր կամ մեր կողմից (առանձին՝ «Կողմ» և միասին՝ «Կողմեր») սույն Իրավական պայմանների հետ կապված ցանկացած վեճի, հակասության կամ պահանջի (յուրաքանչյուրը «Վեճ» և միասին՝ «Վեճեր») լուծումն արագացնելու և ծախսերը վերահսկելու համար, Կողմերը համաձայնում են առաջին հերթին փորձել ոչ պաշտոնապես բանակցել ցանկացած Վեճի շուրջ (բացառությամբ ստորև հստակորեն ներկայացված Վեճերի) արբիտրաժ սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: Նման ոչ պաշտոնական բանակցությունները սկսվում են մի Կողմից մյուս Կողմին գրավոր ծանուցմամբ:
Պարտադիր արբիտրաժ
Սույն Իրավական պայմաններից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ, այդ թվում՝ դրա գոյության, վավերականության կամ դադարեցման հետ կապված ցանկացած հարց, պետք է քննարկվի և վերջնականապես լուծվի Եվրոպական արբիտրաժային պալատին կից Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի կողմից (Բելգիա, Բրյուսել, Լուիզ պողոտա, 148), համաձայն Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի կանոնակարգի, որը դրան հղում կատարելու արդյունքում՝ համարվում է սույն դրույթի մաս։ Նստավայրը, օրինական վայրը կամ արբիտրաժը պետք է լինի Երևանում, Հայաստան: Դատավարության լեզուն անգլերենն է, իսկ Հայաստանում` հայերենը: Սույն իրավական պայմանների կարգավորող օրենքը Հայաստանի նյութական իրավունքն է:
Սահմանափակումներ
Կողմերը համաձայնում են, որ ցանկացած արբիտրաժ պետք է սահմանափակվի Կողմերի միջև Վեճով անհատական կարգով: Օրենքով թույլատրված ամբողջ չափով, (ա) որևէ արբիտրաժ չպետք է միացվի որևէ այլ վարույթի, (բ) խմբային հայցի կամ խմբային հայցի ընթացակարգերի կիրառման հիման վրա որևէ Վեճի արբիտրաժային դատավարության իրավունք կամ արտոնություն չկա, և (գ) հանրության կամ որևէ այլ անձի անունից որևէ վեճի ենթադրյալ ներկայացուցչական կարգավիճակով հարուցվելու իրավունք կամ իրավասություն չկա:
Բացառություններ ոչ պաշտոնական բանակցություններից և արբիտրաժից
Կողմերը համաձայնում են, որ հետևյալ Վեճերը ենթակա չեն վերը նշված դրույթներին, որոնք վերաբերում են ոչ պաշտոնական բանակցություններին և պարտադիր արբիտրաժին. (ա) ցանկացած Վեճ, որն ուղղված է ուժեղացմանը կամ պաշտպանության ապահովմանը կամ վերաբերում է Կողմի մտավոր սեփականության իրավունքի վավերականությանը, (բ) ցանկացած Վեճ, որը կապված է գողության, հեղինակային իրավունքների խախտման, գաղտնիության խաթարման կամ չարտոնված օգտագործման մասին պնդումների հետ կամ առաջանում է դրանցից, և (գ) դատական կարգով արգելք մտցնելու ցանկացած պահանջ: Եթե պարզվի, որ այս դրույթն անօրինական է կամ անիրագործելի, ապա Կողմերից ոչ մեկն արբիտրաժի չի դիմի որևէ Վեճի համար, որը վերաբերում է սույն դրույթի այն մասին, որը համարվում է անօրինական կամ անիրագործելի, և այդ Վեճը կորոշվի իրավազոր դատարանի կողմից՝ վերոնշյալ իրավասությունների համար, և Կողմերը կհամաձայնեն ենթարկվել նման դատարանի անձնական իրավասությանը:
20. ՈՒՂՂՈՒՄՆԵՐ
Ծառայությունների վերաբերյալ կարող են այնպիսի տեղեկություններ լինել, որոնք պարունակեն տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, այդ թվում նկարագրություններ, գներ, հասանելիություն և տարբեր այլ տեղեկություններ: Մենք իրավունք ենք վերապահում շտկելու ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, ինչպես նաև փոփոխելու կամ թարմացնելու Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները ցանկացած պահի, առանց նախնական ծանուցման:
21. ՀՐԱԺԱՐՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԵՎ «ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ: ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ԵՔ ՌԻՍԿ ԿՐՈՒՄ: ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ՝ ԱԿՆՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԵՏ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ԳՆԱՅՆՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ՄԵՆՔ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵԲ-ԿԱՅՔԵՐԻ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԵՎ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ (1) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼԻ ԿԱՄ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
(2) ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԲԽՈՒՄ Է ԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՁԵՐ ՄՈՒՏՔԻՑ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ,
(3) ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳ ՍՊԱՍԱՐԿԻՉՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՈՐԵՎԷ ԵՎ/ԿԱՄ ԲՈԼՈՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԼԱՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՄՈՒՏՔԻ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ,
(4) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ,
(5) ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼԻ, ՎԻՐՈՒՍԻ, ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ԲԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻՑ ԵՎ/ԿԱՄ
(6) ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԽԱԼԻ ԿԱՄ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՐԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ:
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՊԵՐՀՂՈՒՄՈՎ ՈՐԵՎԷ ՎԵԲ-ԿԱՅՔԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՎԵԲ-ԿԱՅՔԻ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՎԱԶԴՎՈՂ ԿԱՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՐԵՎԷ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՎ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԴԱՌՆԱ ԿՈՂՄ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆՔ ԼԻՆԻ ՁԵՐ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ:
ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ:
22. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ԿԱՄ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԻ ՁԵՐ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՌՋԵՎ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՕՐԻՆԱԿԵԼԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՊԱՏԺԻՉ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿՈՐՑՐԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ, ԿՈՐՑՐԱԾ ՀԱՍՈՒՅԹԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ, ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵԶ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅՑԻ ՁԵՎԻՑ, ՄԻՇՏ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ԱՅՆ ԳՈՒՄԱՐՈՎ, ՈՐԸ ԴՈՒՔ ՎՃԱՐԵԼ ԵՔ ՄԵԶ ՀԱՅՑԻ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ (1) ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՄՆ-Ի ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ: ԵԹԵ ԱՅՍ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՁԵԶ, ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԿԱՄ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐԵԼ, ԵՎ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ:
23. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և անվնաս պահել մեզ՝ այդ թվում մեր դուստր ձեռնարկություններին, մասնաճյուղերին և մեր բոլոր համապատասխան պաշտոնատար անձանց, գործակալներին, գործընկերներին և աշխատակիցներին, ցանկացած կորստից, վնասից, պատասխանատվությունից կամ պահանջից, ներառյալ՝ փաստաբանների ողջամիտ հատուցումները և ծախսերը, որոնք կատարվել են որևէ երրորդ կողմի կողմից՝ պայմանավորված կամ դրանից բխող՝ (1) Ծառայությունների օգտագործումով, (2) սույն Իրավական պայմանների խախտումով, (3) սույն Իրավական պայմաններում ամրագրված ձեր ներկայացուցչությունների և երաշխիքների խախտումով, (4) ձեր կողմից երրորդ կողմի իրավունքների խախտումով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, մտավոր սեփականության իրավունքը, կամ (5) ցանկացած բացահայտ վնասակար գործողություն Ծառայություններից ցանկացած այլ օգտվողի նկատմամբ, որի հետ դուք կապվել եք Ծառայությունների միջոցով: Չնայած վերը նշվածին, մենք իրավունք ենք վերապահում ձեր հաշվին ստանձնել ցանկացած հարցի բացառիկ պաշտպանությունը և վերահսկողությունը, որի համար ձեզանից պահանջվում է փոխհատուցել մեզ, և դուք համաձայնում եք ձեր հաշվին համագործակցել մեզ հետ՝ նման պահանջների պաշտպանության հարցում: Այդ մասին իմանալուն պես՝ մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք ձեզ ծանուցելու հատուցման ենթակա նման հայցի, գործողության կամ վարույթի մասին:
24. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծառայությունների կատարողականությունը կառավարելու նպատակով մենք կպահպանենք որոշակի տվյալներ, որոնք դուք փոխանցում եք Ծառայություններին, ինչպես նաև Ծառայությունների՝ ձեր օգտագործման հետ կապված տվյալները: Թեպետ մենք կանոնավոր կերպով կատարում ենք տվյալների կրկնօրինակում, դուք բացառապես պատասխանատու եք բոլոր այն տվյալների համար, որոնք փոխանցում եք կամ որոնք վերաբերում են Ծառայությունների օգտագործմամբ ձեր ձեռնարկած որևէ գործունեությանը: Դուք համաձայնում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրելու ձեր առաջ՝ նման տվյալների կորստի կամ վնասի դեպքում, և դուք սույնով հրաժարվում եք մեր դեմ հայց ներկայացնելու ցանկացած իրավունքից, որը բխում է նման տվյալների նման կորստից կամ վնասից:
25. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծառայություններ այցելելը, մեզ էլեկտրոնային նամակներ ուղարկելը և առցանց ձևաթղթերը լրացնելը էլեկտրոնային հաղորդակցություն է: Դուք համաձայնում եք էլեկտրոնային հաղորդակցություն ստանալ և համաձայն եք, որ բոլոր համաձայնագրերի, ծանուցումների, բացահայտումների և այլ հաղորդակցությունների էլեկտրոնային ստացումը էլեկտրոնային նամակներով և Ծառայությունների միջոցով բավարարում է օրենքի ցանկացած պահանջ՝ համաձայն որի նման հաղորդակցությունները գրավոր են:
ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԱՔՄԱՆԸ:
Սույնով դուք հրաժարվում եք ցանկացած իրավունքից կամ պահանջից, որը նախատեսված է օրենքով, կանոնակարգով, կանոններով, կարգադրություններով կամ այլ օրենքներով, որոնք պահանջում են օրիգինալ ստորագրություն կամ ոչ էլեկտրոնային գրառումների առաքում կամ պահպանում, կամ վճարումներ կամ վարկեր տրամադրել ցանկացած այլ եղանակով, բացի էլեկտրոնայինից։
26. ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՕԳԱՏԱՏԵՐԵՐ և ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ
Եթե մեզ հետ կապված որևէ բողոքի լուծում ձեզ չի բավարարել, ապա կարող եք գրավոր կապվել Կալիֆոռնիայի սպառողների դեպարտամենտի Սպառողների ծառայությունների բաժնի բողոքների աջակցության բաժանմունքի հետ՝ Նորթ Մարքեթ բուլվար 1825, բնակարան համար 112, Սակրամենտո, Կալիֆոռնիա 95834 կամ հետևյալ հեռախոսահամարով՝ (800) 952-5210 կամ (916) 445-1254:
Թարմացվել է: 09-05-2024 22:09